Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը ՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո Արարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան «OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսների ՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվում Առաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը» Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն է Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնում

Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջևՎեդիում անչափահասներին առնչվող գործով մեկ անձ է կալանավորվելՋրային կոմիտեի նախագահի անունով WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվՀարձակում՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցների վրա, նրանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԲելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԻմ դեմ թիրախավորումների իրական պատճառը ապօրինի գույքի բռնագանձման հայցերով «անհանգստությունն» է. գլխավոր դատախազԿասեցվել է «Պանացեա»-ի երեք արտադրատեսակների արտադրությունըՆացիստական անցյալի արխիվները. Գերմանիան վերհիշում է Երրորդ ռեյխի հանցագործություններըԿԸՀ նախագահը՝ քարոզարշավի ժամանակ ծառայողական մեքենա օգտագործելու և աշխատավարձ ստանալու կարգերի մասին
Հայաստան

Բժշկական համալսարանը հակադարձում է Արսեն Թորոսյանին՝ իրավապահներին առաջարկելով զբաղվել նրա հայտարարությամբ

ԵՊԲՀ մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի վերջին ասուլիսին՝ ևս մեկ անգամ փաստարկված ներկայացնելով օրեր առաջ ԵՊԲՀ-ում հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանի մասնակցությամբ արձանագրված միջադեպի մանրամասները։

Հաղորդագրության մեջ անդրադարձ է կատարվում նաև նախարարի պաշտոնակատարի կողմից ԵՊԲՀ ներկայիս ռեկտոր Արմեն Մուրադյանի հասցեին հնչեցված մեղադրանքներին՝ հորդորորելով իրավապահներին զբաղվել Արսեն Թորոսյանի «պատասխանատու հայտարարություններով»։

Բժշկական համալսարանի մամուլի հաղորդագրությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

«Եվս մեկ անգամ փաստարկված ներկայացնում ենք, թե ինչ է կատարվել բժշկական համալսարանում, քանի որ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանն այսօր մամուլի ասուլիսում անդրադարձել է ԵՊԲՀ-ում արձանագրված միջադեպին.

Միջոցառում է կազմակերպվել ԵՊԲՀ-ում՝ 2 Նոբելյան մրցանակակիրներ հրավիրվել են բժշկական համալսարան, շրջանավարտներին իրենց ավարտական վկայականներն են հանձնել, որից հետո հոգեբուժարանի տնօրենը քաղաքացուն հրմշտել, տեղից անհարկի ռեպլիկներ է բաց թողել, ակադեմիական հաստատությունում դռներ է շրխկացրել:

Փաստենք նաև, որ նույն անձը նույն վարքագիծն է դրսևորել նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ ԵՊԲՀ-ում գրանցված միջադեպից ընդամենը 2 օր հետո:

Նպատակահարմար ենք գտնում նաև անդրադառնալ ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ասուլիսի այն հատվածներին, որտեղ կոնկրետ մեղադրանքներ են հնչեցվում բժիշկ, նախկին նախարար, ներկա ռեկտոր Արմեն Մուրադյանի մասին.

1. Առողջապահության նախարարի պաշտոնակատարը նշեց, որ քաղցրավենիքի ու ջրի չարաշահման դեպքեր են գրանցվել վերջին տասը տարիների ընթացքում Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում:

Բոլորս գիտենք, որ նշված հաստատությունը ինքնուրույն իրավաբանական կառավարման կարգավիճակ ունեցող կառույց է, առանձին տնտեսվարող սուբյեկտ, հետևաբար իր գնումները ինքնուրույն է կազմակերպում և ունի իր ղեկավարը՝ հանձինս տնօրենի:

Այնուամենայնիվ, եթե 2014 թվականի ապրիլի 23-ից մինչև 2016 թվականի սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածի չարաշահումների իրավական պատասխանատվությունը Արմեն Մուրադյանին է, ապա կառաջարկեինք իրավապահ մարմիններին անհապաղ զբաղվել այս «պատասխանատու» հայտարարությամբ:

2. Ինչ կապված է հոգաբարձուների խորհրդում Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ ընդգրկելու հարցին, ապա փաստենք, որ բուհերի հոգաբարձուների խորհուրդները ձևավորվում են Հիմնադրամների և Բարձրագույն կրթության մասին ՀՀ օրենքների համաձայն, այսինքն այս պարագայում բժշկական համալսարանը որևէ լիազորություն չունի՝ հարցը ՀՀ Կառավարության տիրույթում է: Սակայն, ուզում ենք ասել, որ պատրաստակամ և բաց ենք ցանկացած կառուցողական և առողջ համագործակցության՝ ի նպաստ մեր բուհի զարգացմանը:

3. Մեղադրանք հնչեցվեց նաև, որ ապրիլյան օրերին բժշկի հետ գրանցված միջադեպն արձագանք չի ստացել ԵՊԲՀ ղեկավարության կողմից: Միգուցե տեղեկատվության բացակայության պատճառով է հարգարժան Նախարարի պաշտոնակատարն այս հայտարարությունն արել և կուզենայինք տեղեկացնել, որ հենց դեպքի օրը, նույն պահին պատկան մարմինների ղեկավարություններին ահազանգվել է և դատապարտվել է միջադեպը, որից հետո 1 ժամվա ընթացքում ոստիկանության ղեկավարությունը եկել է, տեսակցել է մեր բժշկին, հրապարակային ներողություն է խնդրել և քրեական գործ է հարուցվել: Ի դեպ, այդքանով էլ չբավարարվեցինք, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նույնպես, հենց նույն օրը, եկավ հիվանդանոց, տեսակցեց բժշկին և ներողություն խնդրեց միջադեպի հետ համար: Եթե հիմնավորումների կարիք լինի կարող ենք տրամադրել նաև այդ օրվա տեսանյութերը, պաշտոնական հայտարարությունները և հենց նույն բժշկի խոսքերը:

4. Ասուլիսում ասվեց նաև, որ որոշ բժիշկների, պրոֆեսորների ստիպել ենք ստորագրել բաց նամակի տակ, ոմանք էլ հրաժարվել են: Վստահ ենք, որ մեր Նախարարը առողջապահական ոլորտի ներքին խոհանոցը, փոխհարաբերությունների առանձնահատկությունները շատ լավ է պատկերացնում և գիտի, որ բժշկական աշխարհում կայացած բժիշկներին, որևէ կերպ անհնար է ստիպել որևէ քայլ անել՝ իր կամքին հակառակ: Իսկ նման միահամուռ և արագ արձագանքի պատճառը գեթ մեկն էր՝ միջադեպի աննախադեպությունը»: