Շները կարող են որոշել մալարիայով հիվանդներին՝ գուլպաների հոտով
Դարեմի համալսարանի գիտնականները պարզել են, որ մալարիայի ախտորոշմանը կարող են օգնել շները,– հաղորդում է The Guardian-ը։ Մակաբույծ օրգանիզմներով վարակված մարդկանց մոտ միշտ չէ որ դրսևորվում են մալարիային հատուկ ախտանիշները, սակայն դրանք բոլորը յուրահատուկ հոտ ունեն։
Փորձին մասնակցել են Գամբիայի երեխաները. մալարիայով հիվանդ երեսուն դպրոցական և 143 առողջ երեխաներ։
Երեխաներին նեյլոնից գուլպաներ են բաժանել, որոնք նրանք հագել են գիշերը։ Առավոտյան գուլպաները հատուկ սառցախցիկներով Անգլիա են տեղափոխել, որտեղ լաբրադոր և լաբրադոր–ռեթրիվեր ցեղատեսակի երկու շուն մի քանի ամիսների ընթացքում սովորել էին տարբերակել մալարիան պոտենցիալ հիվանդի գուլպաների հոտով։
Արդյունքում շները 70 տոկոս ճշգրտությամբ որոշել են, թե որ գուլպաներն են պատկանել հիվանդ երեխաներին, և 90 տոկոս ճշգրտությամբ՝ թե որոնք են առողջներինը եղել։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...