Թրամփը պայմանագրից հրաժարվում է ոչ թե Ռուսաստանի, այլ Հյուսիսային Կորեայի պատճառով
1987-ին ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև կնքված «Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման» համաձայնագրից հրաժարվելու մասին հայտարարելով` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մատնանշել է Ռուսաստանի կողմից պայմանագրի հաճախակի խախտումները, ինչպես նաև այն փաստը, որ պայմանագիրը չի ազդում Չինաստանի վրա, որը ներգրավված է բալիստիկ հրթիռների զարգացման` աշխարհի ամենահավակնոտ ծրագրում: Այս մասին գրված է The Washington Post-ի սյունակագիր Մարկ Թիսենի հոդվածում:
Նրա խոսքով, սակայն, Թրամփի այս որոշումը այլ նպատակ կարող է հետապնդել. սրանով թեթև, բայց հստակ ակնարկ է ուղղվում Հյուսիսային Կորեային` զգուշացնելով, որ չապամիջուկայնացվելու դեպքում ԱՄՆ-ն կարող է Փհենյանը շրջապատել միջին և փոքր հեռահարության հրթիռներով, որոնք թույլ կտան առանց զգուշացման հարձակում գործել Հյուսիսային Կորեայի վրա:
Թրամփի վարչակազմին առայժմ չի հաջողվում առաջընթաց ապահովել Հյուսիսային Կորեայի հետ միջուկային բանակցություններում, մինչդեռ միջին հեռահարության հրթիռների վտանգն Ասիայում կարող է փոխել այդ բանակցությունների տրամաբանությունը: Նախկինում, երբ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը հայտարարել էր Արևմտյան Եվրոպայում նմանատիպ հրթիռներ տեղադրելու մասին, Եվրոպայում դժգոհության մեծ ալիք բարձրացավ, սակայն նաև ստիպեց Մոսկվային սպառազինության մրցավազքում մի շարք զիջումների գնալ, ինչպես գրում է հեղինակը:
«Այլևս ռազմական գերակայությունն ապացուցելու համար Կորեական թերակղզու մոտակայքում ԱՄՆ-ի ուժերը տեղակայելու կարիք չի լինի, քանի որ տարածաշրջանում միջին հեռահարության հրթիռներ տեղադրելով` ԱՄՆ-ն Հյուսիսային Կորեային մշտապես իր դիտակետում կպահի», - գրում է հեղինակը: Իսկ Փհենյանը միանշանակ չի ցանկանա իր սահմանների մոտ ԱՄՆ-ի հրթիռները տեսնել:
Նույնը, ըստ Թիսերի, կարելի է ասել Պեկինի մասին, որը գիտակցում է, որ նման ռազմական տեղակայումը ԱՄՆ ռազմական գերակայությունը կհաստատի Խաղաղ օվկիանոսում: ԱՄՆ-ի խաղաղօվկիանոսյան հրամանատարության նախկին ղեկավար ծովակալ Հարի Հարիսի խոսքով` Չինաստանն ունի աշխարհի ամենամեծ և ամենաբազմազան հրթիռային ուժը, և չինական հրթիռների 95%-ը կհակասեին Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման համաձայնագրին, թե Չինաստանը կողմերից մեկը լիներ:
«Այն փաստը, որ Պեկինը նման հրթիռներ ունի, իսկ ԱՄՆ-ն` ոչ, վկայում է, որ ցանկացած հակամարտության մեջ ԱՄՆ-ն Պեկինի հետ ցանկացած հակամարտության դեպքում կհայտնվի ռազմավարական առումով թույլ կողմում», - գրում է հեղինակը: Նրա կարծիքով` նման դեպքում ԱՄՆ-ն ստիպված կլինի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ կիրառել, ինչն անընդունելի սրացման կբերի: Իսկ այս դեպքում, Ռուսաստանի հետ 1987-ի համաձայնագրից հրաժարվելով, ԱՄՆ-ն կամրապնդի իր դիրքերն Ասիայում:
Պայմանագրից հրաժարվելուց անմիջապես հետո Թրամփը, հեղինակի համոզմամբ, կարող է Tomahawk կռուիզ հրթիռներ տեղակայել Խաղաղ օվկիանոսում, ինչպես նաև զարգացնել և տեղակայել պայմանագրով արգելված հրթիռների տեսակները: Բացի այդ, Չինաստանի հետ մրցակցելու նպատակով, հնարավոր կլինի նաև հիպերակտիվ զենքեր պատրաստել, որոնք կգործեն ձայնի արագությունից 5 անգամ ավելի արագ: Սա թե՛ Չինաստանի և թե՛ Հյուսիսային Կորեայի դեմ նոր ռազմավարական խաղաքարտ կլինի:
Ուստի, Թիսերի կարծիքով, համաձայնագրից հրաժարվելով և նմանատիպ զարգացումների համար ճանապարհ հարթելով` Թրամփը ԱՄՆ-ին մի մեծ նոր փաստարկ է տալիս: Հյուսիսային Կորեան նոր հիմք ունի ապամիջուկայնացման համար, իսկ Չինաստանը նոր ռազմավարական դրդապատճառ ունի, որպեսզի ստիպի վերջինին արագ ապառազմականացվել: «Այս ամենը գուցեև չաշխատի: Սակայն բանակցությունների խափանման դեպքում Թրամփի` պայմանագրից հրաժարվելը Վաշինգթոնին հնարավորություն ` տվել Պեկինի և Փհենյանի դեմ ավելի արդյունավետ պայքարելու, ինչպես նաև տարածաշրջանում Ամերիկայի ռազմական գերակայությունը հաստատելու համար», - ասում է Թիսերը:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...