Ի՞նչ պատճառներով են անհանգստացած ոստիկանությունն ու ԿԳ նախարարությունը
«Փաստ» թերթը գրում է. «Ըստ մեզ հասած լուրերի, Հայաստանի ոստիկանությունն ու կրթության և գիտության նախարարությունը որոշակի անհանգստություններ ունեն՝ կապված միջին և ավագ դպրոցների ու քոլեջների աշակերտների դաստիարակության, պահվածքի, ինչպես նաև այդ հասակի երեխաների շրջանում ինքնասպանությունների ու դրանց փորձերի քանակի առումով:
Մեր տեղեկություններով, այդ պատճառով է, որ կազմակերպվում են համատեղ հանդիպումներ դպրոցների ու քոլեջների աշակերտների ծնողների հետ, որպեսզի վերջիններիս զգուշացնեն առկա մտահոգությունների մասին և կոչ անեն առավել ուշադիր լինել իրենց երեխաների պահվածքին, հագուկապին, ինչպես նաև համացանցային «նախասիրություններին»:
Սակայն թերթի խմբագրություն դիմած մի քանի ծնողներ պնդում էին, որ այդ հանդիպումների ժամանակ չափազանց շատ է փորձ արվում մեղքը բարդել ծնողների վրա հատկապես համացանցից օգտվելու առումով հսկողության տեսակետից, այնինչ դա շատ ավելի գլոբալ ու պետության միջամտության կարիք ունեցող խնդիր է՝ ուսումնասիրելու վտանգ ներկայացնող խաղերը, էջերը կամ նույնիսկ կայքերը ու սահմանափակելու դրանց տարածումը երկրում:
Մյուս կողմից, նման հանդիպումները առավելապես միակողմանի իրազեկման ընթացակարգ են ունենում, և ծնողների առաջարկների ու դիտողությունների դեպքում նույնիսկ նշումներ չեն անում կազմակերպիչները: Այնինչ, ծնողների կարծիքով, այդ գովելի նախաձեռնությունները շատ ավելի օգտակար կլինեն, եթե գործի նաև հետադարձ կապի մեխանիզմը, այսինքն, հանդիպումների արդյունքները ամփոփվեն երկու գերատեսչություններում և կոնցեպտուալ եզրահանգումներ արվեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...