Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև
Հայաստան

10 պատճառ, որի համար արժե թողնել ամեն ինչ ու շտապել Հայաստան. ռուսական կայքի անդրադարձը (լուսանկարներ)

Ռուսական ժամանցային adme.ru կայքը Երևանի 2800-ամյակի առիթով հատուկ անդրադաձ է կատարել մեր մայրաքաղաքին և ոչ միայն:

«Նրանք, ովքեր գոնե մեկ անգամ եղել են Հայաստանում, անպայման վերադառնում են այստեղ՝ հոգևոր հանգստության, համեղ ուտեստների ու մաքուր օդի համար», - գրում է կայքը՝ նշելով, որ այստեղ այցելելու համար հերթական տոնին սպասել պետք չէ:

Առաջին անգամ մեր երկիր ճանապարհորդել պատրաստվող զբոսաշրջիկներին կայքը խորհուրդ է տվել մոռանալ դիետաների մասին, օգտվել հայերի անսահման հյուրընկալությունից, շրջել հնարավոր բոլոր հին վանքերով ու անպայման տրեխներ գնել ամենահին կաշվե կոշիկի երկրից:

Կայքն առանձնացրել է 10 պատճառ, որի համար արժե «թողնել ամեն ինչ ու շտապել Հայաստան»:


Առաջինը, որ նկատում է Երևան ժամանող զբոսաշրջիկը, այն է, որ մեր քաղաքում բավականին շատ են բացօթյա սրճարանները, ինչի շնորհիվ էլ շատ զբոսաշրջիկներ Երևանն անվանում են «Արևելքի Փարիզ»: Կայքը խորհուրդ է տալիս Երևան այցելողներին զբոսնել քաղաքի փողոցներով՝ հատկապես երեկոյան ժամերին, երբ ամառային օրերին շոգը նահանջում է: Սա նաև հրաշալի առիթ կարող է լինել ծանոթանալու տեղացիների հետ, որոնք այդքան սիրում են երեկոյան զբոսանքները: Իսկ ամենակարևորը՝ մեր քաղաքում երեկոյան նույնպես շատ ապահով է:

 Հայաստանը՝ որպես քրիստոնեություն ընդունած առաջին երկիր, իրավամբ վաստակել է նաև աշխարհի ամենահին վանքերի երկիր կոչվելու իրավունքը: Զբոսաշրջիկներին խորհուրդ է տրվել անպայման այցելել Հայաստանի հոգևոր կենտրոն՝ Էջմիածին, ինչպես նաև բաց չթողնել հրաշագեղ Նորավանքով զմայլվելու առիթը՝ երաշխավորելով աննկարագրելի զգացողություններ: 

Հայաստանի «թերություններից» մեկը շատերը համարում են ծովի բացակայությունը, մինչդեռ առավել տեղեկացված զբոսաշրջիկները գիտեն, որ Սևանա լիճը հրաշալի այլընտրանք է ամռան տապից հովանալու համար: 

Կայքը խորհուրդ է տալիս բաց չթողնել սևանյան հանգիստը հատկապես ձկան և ծովախեցգետինների սիրահարներին:

Հայերը, ինչ խոսք, ստեղծագործ ժողովուրդ են, և այդ մասին գիտեն նաև adme.ru-ի լրագրողները: Հոդվածի հեղինակները գնահատել են ոչ միայն Կասկադում բազմաթիվ ժամանակակից արտ-օբյեկտները, այլև մի շարք պատկերասրահներն ու թանգարանները, որոնք մեր քաղաքում անպակաս են:

 

Ինչ նպատակով էլ որ զբոսաշրջիկը գա Հայաստան՝ ամեն այց պարտադիր վերածվում է գաստրոնոմիկ ճանապարհորդության, քանի որ խորովածի, քաբաբների, տարատեսակ սթեյքերի, շաուրմաների, տոլմաների ու հացի տեսականիներից այստեղ հրաժարվելն անհնարին է:

«Այստեղ դուք կհասկանաք, թե ինչ ասել է իսկապես լավ պատրաստված միսն ու ինչ համ ունի միրգ-բանջարեղենը»,- գրում է adme.ru-ն:

 

«Հայերի երակներում հոսում է ոչ թե կոնյակ ու գինի, այլ սուրճ»,- կատակով նկատում են հոդվածի հեղինակները՝ խորհուրդ տալով Հայաստանում անպայման վայելել տեղական արևելյան սուրճը: Կայքը նկատում է, որ հայերը սուրճ իսկապես շատ են խմում, նաև խորհուրդ է տալիս զվարճանքի համար չմոռանալ շրջել բաժակն ու փորձել գուշակություն կորզել որևէ տանտիրուհուց:

Դե, իհարկե, ինչպես չհիշել մեր երկրում գտնված ու շուրջ 5500 տարվա կաշվե ոտնամանի մասին: Նշվում է, որ այն լրջորեն ոգեշնչել է հայտնի դիզայներ Մանոլո Բլանիկին, դե իսկ Հայաստան այցելողները կարող են նմանատիպ տեսքով կոշիկներ ձեռք բերել յուրաքանչյուր խանութից՝ նվիրելով այն ընկերներին կամ պահելով որպես գեղեցիկ հուշ: 

 

Նորավանքի ճանապարհին կան գյուղեր, որտեղ բույն է դրել արագիլների 40 զույգ: Այս անկրկնելի տեսարանը վայելելու համար արժե մի քանի րոպե կանգ առնել այստեղ: Զբոսաշրջիկները, սակայն, պետք է հիշեն, որ ձմեռն արագիլները չվում են տաք վայրեր և վերադառնում միայն գարնանը:

 

 Հայաստանը նաև հրաշալի վայր է նրանց համար, ովքեր պարզապես ցանկանում են հանգստանալ մեծ քաղաքների աղմուկից ու նետվել բնության գիրկը: adme.ru-ն նույնպես կարծում է, որ մեր երկիրը հրաշալի վայր է հանգստություն գտնելու ու նոր ուժերով լիցքավորվելու համար: Մանավանդ, որ լեռները, լճերն ու անտառները հրաշալի ունկնդիր են, իսկ հնագույն հայկական ճարտարապետությունը պատմելու իսկապես շատ բան ունի:


Թեև հայ ժողովրդին բաժին է հասել հարուստ, բայց ծանր պատմություն՝ հայերը երբեք չեն դադարել մնալ հյուրասեր, օգնող և բարյացակամ: Հենց սա է ամենից շատ զարմացնում ու շոյում մեր երկիր ժամանող զբոսաշրջիկներին, և պատահական չէ, որ այս կայքի՝ Հայաստանին նվիրված հրապարակումը նույնպես միանշանակ պնդում է. «Հայաստանի գլխավոր գանձը տեղի մարդիկ են»: Հեղինակները խորհուրդ են տալիս ցանկության դեպքում կանգ առնել ոչ թե հյուրանոցներում, այլ վարձակալվող տներում, որտեղ տանտերերը ոչ միայն սիրով կյուրընկալեն բոլոր օտարներին, այլև կպատմեն բազմաթիվ հետաքրքիր պատմություններ ու համեղ կկերակրեն: