ՀԲ․ Հայաստանի ՀՆԱ-ում պետական պարտքի մասնաբաժինը 2018թ․ կհասնի 56,6 տոկոսի
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ Հայաստանի ՀՆԱ-ում պետական պարտքի մասնաբաժինը 2018թ․ կհասնի 56,6 տոկոսի՝ 2019թ․ մինչեւ 55,4 տոկոս եւ 2020թ․ մինչեւ 55 տոկոս իջեցմամբ։ Այս մասին նշվում է Համաշխարհային բանկի «Հայաստանի մակրոտնտեսական զարգացումը» հոկտեմբերյան զեկույցում։
Նշենք, որ ՀԲ-ի նախորդ կանխատեսման համաձայն՝ Հայաստանի ՀՆԱ-ում պետական պարտքի մասնաբաժինը 2018թ․ պետք է 59,6 տոկոս լիներ, իսկ արտաքին պարտքինը՝ 48,4 տոկոս՝ 2019թ․ համապատասխանաբար մինչեւ 59,3 եւ 48 տոկոս իջեցումով՝ տեղեկացնում է «ԱրմԻնֆո»-ն։
Հիշեցնենք, որ փաստացի տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ-ում պետական պարտքի մասնաբաժինը 56,6 տոկոս կազմել է 2016թ․, 2017-ին կտրուկ աճելով մինչեւ 58,8 տոկոս։ 2017թ․ ընթացքում Հայաստանի պետական պարտքը աճել է 15,3 տոկոսով՝ հասնելով 6,8 մլրդ դոլարի (3,3 տրլն դրամ)՝ կապված արտաքին պարտքի 14,6 տոկոս՝ մինչեւ 5,5 մլրդ դոլար (2.7 տրլն դրամ) աճի եւ ներքին պարտքի 18,2 տոկոս՝ մինչեւ 1,3 մլրդ դոլար (619.5 մլրդ դրամ) աճի հետ։
Այդ ընթացքում Հայաստանի աճող պետական պարտքը եւ շարունակվող միգրացիան խորացրել են պարտքի տեսակարար բեռը՝ բնակչության 1 շնչի համար 2018թ․ հունվարի 1-ի դրությամբ՝ 2 հազար դոլարից մինչեւ 2,3 հազար դոլար, որից ավելի քան 1,8 հազարը (մեկ տարի առաջ՝ 1,6 հազ․) ելնում էր արտաքին պարտքից։ Հաշվի առնելով միգրացիայի իրական ծավալները՝ պետական պարտքից բնակչության մեկ շնչին ընկնող բեռը շատ ավելի բարձր կլիներ (վիճակագրական տվյալներով՝ 2018թ․ հունվարի մեկի դրությամբ ՀՀ բնակչության թիվը կազմել է 2․973 մլն՝ մեկ տարի առաջ 2․986 մլն եւ հինգ տարի առաջ 3․274 մլն)։ 2017թ․ արտաքին պարտքի ոսկու պաշարներով վճարման աստիճանը 45,9 տոկոսից իջել է 39,6 տոկոսի՝ պաշարների աննշան անկմամբ արտաքին պարտքի զգալի աճի ֆոնին։


















































Եվրամիությունը չի հասկանում Իրանում պատերազմի նպատակները. Կալաս
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մարմնամարզության տղամարդկանց հավաքականը տուն է վերադառնում
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է
Լոնդոնից գնված հայկական եկեղեցու փեղկն ու Արշիլ Գորկու գրաֆիկական աշխատանքն առաջիկա օրերին կցուցադրվ...