Եվրախորհրդարանի ընդունած բանաձևով կոչ է արվում պատժամիջոցներ նախատեսել էր Ռիադի դեմ
Եվրախորհրդարանը հավանություն է տվել մի բանաձեւի, որով կոչ է արվում ընդհանուր դիրքորոշում մշակել Սաուդյան Արաբիային զենքի մատակարարման բռնարգելք սահմանելու համար, ինչպես նաեւ պատժամիջոցներ նախատեսել էր Ռիադի դեմ։
«Քվեարկությունն ավարտված է: Հավանություն է տրվել»,- բանաձեւի նախգծի շուրջ անցկացված քվեարկության արդյունքները հրապարակել է Եվրախորհրդարանի՝ Ստրասբուրգում ընթացող նստաշրջանի նախագահը, բանաձեւ, որն ընդունվել է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության կապակցությամբ:
Տեքստը բովանդակում է նաեւ ԵՄ-ի գործադիր մարմիններին ուղղված կոչ՝ «պատրաստ լինել պատժամիջոցներ սահմանել, ներառյալ այցագրային արգելքները եւ ակտիվների սառեցումը Սաուդյան Արաբիայի առանձին անձանց դեմ, ինչպես նաեւ պատժամիջոցներ Սաուդյան Արաբիայի դեմ՝ կապված մարդու իրավունքների հետ, փաստերը պարզելուց հետո»:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սաուդյան Արաբիայի Սալման բեն Աբդել Ազիզ ալ Սաուդ թագավորի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում պահանջել է բացահայտել Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում լրագրող Ջամալ Հաշքաջիի զոհվելու հանամանքների հետաքննության մանրամասնությունները:
Մակրոնը նաեւ խոստացել է միանալ այն միջազգային պատժամիջոցներին, որոնք կարող են սահմանվել լրագրողի մահվան մեջ մեղավորների նկատմամբ: Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ նախօրյակին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, որ Եվրոպական միությունը պահանջում է սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջիի սպանության մանրակրկիտ հետաքննություն անցկացնել:
«Եվրոպան շահագրգռված է բոլոր մանրամասնությունների բացահայտմամբ, անկախ այն բանից, թե ով է կանգնած այդ արարքի հետեւում»,-ասել Է նա: Տուսկը Հաշքաջիի սպանությունը որակել է «սարսափազդու հանցագործություն»: Սաուդցի լրագրող Ջամալ Հաշքաջին, որը հայտնի էր Էր Ռիադի քաղաքականության վերաբերյալ քննդատական հոդվածներով, կորել է հոկտեմբերի 2-ին՝ Ստամբուլում Սաուդյան Արաբիայի գլխավոր հյուպատոսություն այցելելուց հետո: Հոկտեմբերի 20-ին սաուդյան իշխանությունները հայտնել են, որ լրագրողը դիվանագիտական առաքելության շենքում սպանվել է կոնֆլիկտի հետեւանքով, սակայն միջադեպի մանրամասները չեն ներկայացրել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...