Աղմկահարույց միջադեպ Գորիսի համայնքապետարանում. քաղաքապետ Առուշանյանը ծեծե՞լ է ավագանու անդամին
ArmLur.am-ի տեղեկություններով` հոկտեմբերի 18-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գորիսի քաղաքապետարանի շենքում: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` վերոնշյալ օրը քաղաքապետ Առուշ Առուշանյանը ծեծի է ենթարկել ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի ուշքը գնացել է: Ըստ մեզ հասած տեղեկությունների` միջադեպին ականատես են եղել մոտ 13 ավագանու անդամները:
Գորիսի արտահերթ նիստն ու լեզվակռիվը
Այն, որ Սյունիքի մարզը մշտապես աչքի է ընկել աղմկահարուց դեպքերով, գաղտնիք չէ ոչ մեկի համար: Նախկինում մարզպետներն էին մարդկանց ծեծի ենթարկում, իսկ հիմա էլ քաղաքապետերն են գործի անցել: Եվ այսպես, հոկտեմբերի 18-ին Գորիսի քաղաքապետարանում ավագանու նիստ է տեղի ունենում, որտեղ ընդգրկված են լինում 33 հարց: Նիստը կայանում է, որից 1 ժամ հետո քաղաքապետ Առուշ Առուշանյանն ընդմիջում է հայտարարում, եւ ավագանու անդամները գնում են քաղաքապետ Առուշանյանի հետ սուրճի ընդմիջման: Այդ ընթացքում քաղաքապետ Առուշանյանի եւ ավագանու անդամ Լյովա Արզանյանի միջեւ խոսակցություն է սկսվում Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի խնդիրների շուրջ:
Բանն այն է, որ ավագանու անդամ Լյովա Արզանյանը Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի որդին է: Եվ ահա ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետին կոնկրետ հարցադրումներ է անում է, թե ինչու չի հետաքրքրվում Ներքին Խնձորեսկի խնդիրներով, ի վերջո վարչական շրջանը գտնվում է Գորիս համայնքի ենթակայության տակ:
Այս հարցից բացի ավագանու անդամ Արզանյանը քաղաքապետ Առուշանյանին եւս մեկ կարեւոր հարց է ուղղում, որը կապված է լինում Գորիս համայնքի վաճառված հողերի հետ, թե ինչպես է եղել, որ քաղաքապետի մտերիմներն են այդ հողերը գնել եւ նման այլ հարցեր: Այս հարցերի արդյունքում ավագանու եւ քաղաքապետի խոսակցությունը թեժանում է, որից հետո քաղաքապետ Առուշանյանը եւ ավագանու անդամը սկսում են լեզվակռվի բռնկվել:
Բանը հասավ ծեծին
Սակայն այսքանով ամեն ինչ չի ավարտվում, խոսակցությունը այնքան է թեժանում, որ քաղաքապետ Առուշ Առուշանյանը ավագանու մոտ 13 անդամների ներկայությամբ ծեծի է ենթարկում ավագանու անդամ Լյովա Արզանյանին, որի հետեւանքով քաղաքապետարանում իրարանցում է սկսվում, ներկաները փորձում են հանգստացնել քաղաքապետին, սակայն նա այն աստիճան է զայրացած լինում, որ չի հանգստանում եւ հատակին ընկած Արզանյանին շարունակում է հարվածներ հասցնել:
Ավագանու անդամներից մեզ հասած տեղեկությունների համաձայն` ավագանու անդամ Արզանյանը դեմքի շրջանում լուրջ վնասվածնքներ է ստանում, որից հետո ուշագնաց է լինում: Ականատես մոտ 13 ավագանու անդամները խառնվում են իրար, մի մասը փորձում է օգնել ավագանու անդամ Արզանյանին, իսկ մի մասն էլ հանգստացնել քաղաքապետին:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն` ծեծի ենթարկվելուց հետո Լեւոն Արզանյանը հեռանում է քաղաքապետարանից, քաղաքապետին ասելով .«Պատսան ես եղել, պատսան էլ կմնաս», իսկ ահա քաղաքապետ Առուշ Առուշանյանը շարունակում է ավագանու նիստը եւ ներկաներին հորդորում է կատարվածը պահել որպես իրենց ներքին հարցը եւ այդ մասին պահպանել լռություն:
ArmLur.am-ը կապ հաստատեց քաղաքապետ Առուշ առուշանյանի հետ: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չի եղել և չի էլ կարող լինել, եթե ավագանու անդամները ներկա են եղել, զանգահարեք իրենց հարցրեք, ավագանու նիստն անցել է բնականոն: Իսկ ահա ավագանու անդամ Արզանյանի հեռախոսահամարները անջատված են: Ինչեւէ կատարվածի շուրջ զրուցեցինք Ներքին Խնձորեսկ վարչական շրջանի ղեկավար Մարտուն Արզանյանի հետ, որը ասաց.«Ձեր պես ես էլ եմ լսել այդ ամենի մասին, այլ բան չգիտեմ, որդիս քանի օր է տուն չի գալիս, միայն զանգել ասել է բան չկա: Իսկ, թե ինչու տուն չի գալիս համայնքի ղեկավարը չկարողացավ ասել:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...