Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանը նշանակվել է վարչապետի խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Եղիշե Կիրակոսյանին նշանակել վարչապետի խորհրդական»,-ասված է վարչապետի պաշտոնակատարի որոշման մեջ:
Ներկայացնում ենք Եղիշե Պետրոսյանի կենսագրական տվյալները.
Կրթություն
1998 - 2002 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ
2002 - 2004 թթ. ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2006 թ-ին ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ասպիրանտուրա, իրավաբանական գիտությունների թեկնածու
2007 թ-ին Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց, Թաֆթս Համալսարան, ԱՄՆ, Նախարարության ուսուցման ծրագիր
2009 - 2010 թթ. Ջորջթաունի համալսարանի Իրավունքի կենտրոն, մագիստրոսի աստիճան:
Ատենախոսության թեմա
«Սովորույթը Ժամանակակից միջազգային իրավունքում»
Մասնագիտական փորձ
2003 թ-ին Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, մասնակից
2003 - 2004 թթ. Եվրոպական Դատարան դիմելու իրավախորհրդատվական կենտրոն, իրավախորհրդատու
2004 թ-ին Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, թիմի ավագ
2005 և 2008 Ֆիլիպ Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ մրցույթ, միջազգային մրցափուլ, Վաշինգթոն, ԱՄՆ, մարզիչ
2005 - 2006 թթ. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, Իրավաբանական վարչություն, իրավաբան
2006 թ-ից ԵՊՀ, Եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոն, ասիստենտ
2006 - 2007 թթ. Եվրոպական իրավունքի և ինտեգրման կենտրոն, իրավաբան փորձագետ
2008 թ-ի հունվարի 10-ից 2008 թ-ի մարտի 15-ը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, դիտորդական առաքելություն, Նախագահական ընտրություններ 2008, ավագ իրավաբան վերլուծաբանի օգնական
2008-2012թթ. ՀՀ վարչապետի օգնական։
2008 թվականին աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում՝ որպես խորհրդական:
2012 թ-ից առ այսօր ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...