Եթե լավագույն մանկավարժները դասվար դառնան, Հայաստանում կլինի կրթական հեղափոխություն
Ֆրանսիայում վերջերս ընդունվեց մի օրինագիծ, ըստ որի, կրթությունը այդ երկրում պետք է սկսվի երեք տարեկանից: Յուրաքանչյուր երեխա երեք տարին լրանալուն պես, պետք է հաճախի նախակրթարան: Որքանով է կարեւորում վաղ մանկության կրթությունը Հայաստանում եւ ի՞նչ խնդիրներ կան հանրակրթության ոլորտում: Հանդիպում- քննարկում Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում:
Մանկապարտեզներին զուգահեռ այսօր Հայաստնում սունկի նման աճում են նաեւ տարբեր տեսակի նախակրթարանները: Վճարովի, թե անվճար, տանել, թե՝ չտանել ընտրում է ծնողը: Վաղ մանկության կրթությունը, սակայն, մասնագետների դիտարկմամբ չափազանց կարեւոր է: Շատ բաներ երեխան սովորում է ընկալել մինչեւ վեց տարեկանը:
«Երեխայի ճիշտ զարգացման համար չափազանց կարեւոր դեր ունի վաղ մանկության կրթությունը եւ ուսուցիչը, որ առաջինն է նրան սովորեցնում բացահայտել աշխարհը: Ուսուցիչները առաջին օրինակն են, որ երեխաները տեսնում են, նրանց միջոցով են ճանաչում աշխարհը: Ուսուցիչը իրենց վարքով, արտաքինով, խոսքով պետք է նաեւ կրթեն երեխային»,- ասում է «Բանալի» կենտրոնի համահիմնադիր Նարինե Իսրայելյանը:
Մանկապարտեզի դաստիարակն ու դասվարը ամենամեծ ազդեցությունը կարող են ունենալ երեխայի կյանքում: Հայաստանում, սակայն, սխալ կարծրատիպ է ձեւավորվել, որ տարրական դպրոցներում ու նախակրթարաններում աշխատում են այն ուսուցիչները, որ թույլ ունակություններ ունեն ու այդ, կարծրատիպը հաշվի առնելով, էլ այդ ուսուցիչները ցածր են վարձատրվում:
«Եթե լավագույն մանկավարժները դասվար դառնան, դա Հայաստանում կրթական հեղափոխություն կլինի, որովհետեւ մինչեւ վեց տարեկանն է ուղեղի ձեւավորման կարեւոր փուլը: Դպրոցի առաջին տարիներին է որոշվում այդ երեխան սիրելու է կրթությունը, թ՞ե՝ ոչ, մանկապարտեզից է որոշվում նա ինչպիսի անհատ կձեւավորվի»,- ընդգծում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը:
Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության քննարկմանը ներկա են նաեւ նախակրթարանների տնօրեններ Հայաստանի մարզերից: Նրանք պնդում են մարզերում եւ մայրաքաղաքում մանկապարտեզների համար տարբեր պայմաններ են ստեղծված: Միայն այն, որ Երեւանում մանկապարտեզները անվճար են, իսկ մարզերում վճարովի, արդեն իսկ խտրական վերաբերմունքի ապացույցն են:
«Հենց մանակապարտեզում պետք դրվի հիմքը, որի վրա անհատը հետագայում կստանա լիարժեք կրթություն: Իսկ տարրական կրթությունը այսօր Հայաստանում այնքան էլ չի կարեւորվում: Մանկապարտեզի դաստիարակը, որ նունպիսի բարձրագույն կրթություն ունի ընդամենը 60 հազար դրամ աշխատավարձ ստանա: Մարզերում խնդիր կա նաեւ շենքային պայմանների հետ կապված: Մեր մանկապարտեզում, օրինակ, 120 հերթագրված երեխա կա, որոնց չենք կարողանում մանկապարտեզ ընդունել», - մարզային մանկապարտեզների խնդիրներն է ներկայացնում Գորիսի Վազգեն Սարգսյանի անվան թիվ մեկ նախակրթարանի տնօրեն Սաիդա Ադոնցը:
«Կրթության նախարարությունը հասանելի չէ գյուղի մանկապարտեզների պատասխանատուներին: Մենք որեւէ կրթական պատասխանատու չունենք, որին կարող ենք դիմել այս կամ այն հարցի դեպքում, բացի մարզպետարանում գտնվող մասանագետից, որն էլ միայն ձեռնարկներ է փոխանցում մեզ: Մանկավարժական քննարկումների ժամանակ մեզ ընդհանրապես չեն հիշում, իսկ մենք կարիք ունենք մեր խնդիրները ներկայացնել, դիսկուսիայի մեջ մտնել: Հսկայական մասնագիտական ներուժ կա մեր մարզում, որ կարելի է օգտագործել»,- շարունակում է Նոյեմբերյանի թիվ 2 նախադպրոցական հաստատության տնօրեն Փառանձեմ Խանգելդյանը ու ավելացնում Հայաստնում իրավիճակը միայն այն ժամանակ կփոխվի, երբ չանտեսվի կրթության առաջին օղակն ու կրթությունը սկսվի նախակրթարանից:
Արեգնազան կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը սեփական փորձն է օրինակ բերում: Նա հանրապետությունում աշխատող երկու տղամարդ դասվարներից մեկն է:
«Ընդունված է կարծել, որ տարրական դասարանների ուսուցիչ դառնում են նրանք, ովքեր գնալու այլ տեղ չունեն, նույնը միջին դպրոցի մասին կարելի է ասել, ավագ դպրոցի ստատուսը մի քիչ ավելի բարձր է… Այնինչ որքան ցածր է երեխայի տարիքը, այնքան ավելի մեծ դեր ունի մանկավարժը: Ի՞նչ եք կարծում համալսարանի դասախոսը, կարո՞ղ է դասավանդել առաջին դասարանցուն: Ես դասավանդում եմ եւ վեց տարեկան երեխաներին, եւ մագիստրոսներին, կարող եմ վստահաբար ասել, որ փոքրերի հետ շատ ավելի դժվար է: Հասարակության մեջ այդ ընկալումը պետք է փոխվի այլ հարթության վրա»,- նշում է նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...