Փաշինյանի կառավարության եւս մեկ ձեռքբերում. գիտական ծախսերը ՀՆԱ-ից մինչեւ 25 տոկոս կկրճատվեն
2019 թվականին Հայաստանում գիտահետազոտական եւ փորձա-կոնստրուկտորային աշխատանքների ծախսերի մասնաբաժինը կկրճատվի ՀՆԱ-ի մինչեւ 0.25 տոկոս: Այս մասին հոկտեմբերի 24-ին Երեւանում Եվրասիական համագործակցության 3-րդ համաժողովում հայտարարեց Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը:
Նա հիշեցրեց, որ 2016-ին գիտության բյուջետային ֆինանսավորումը կազմել է ՀՆԱ-ից 0.27 տոկոս:
«Դժվար է գտնել այլ երկիր, որն այդքան քիչ է աջակցում գիտության ոլորտին:
Ավելին, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության գիտության պետական կոմիտեն ապահովում է 82 կազմակերպությունների բյուջետային ֆինանսավորումը, որոնցից 33-ը ՀՀ ԳԱ-ի կազմում են: Մնացածը համալսարաններ, ճյուղային ինստիտուտներ են եւ այլն: Հայաստանում կան բազմաթիվ գիտական կազմակերպություններ, բայց քիչ գումար կա», - ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով գիտահետազոտական եւ փորձա-կոնստրուկտորային աշխատանքների ֆինանսավորման պակասը լրացնելու համար, նման կառույցները ստիպված են միջազգային համագործակցության կամ ռուսական գիտական կենտրոնների հետ համագործակցությանն ապավինել. առանց դրա անհնար կլիներ անգամ ավանդական գիտական ուղություններն ապահովելը, որոնք զարգացել են Հայաստանում եւ պահպանել հետազոտությունների ծավալները, որոնք ֆիքսվում էին մինչ անկախությանը հռչակումը:
«Չնայած այս ժամանակահատվածում մեր երկրում տեղի ունեցած բազմաթիվ փոփոխություններին, մենք չկարողացանք հաղթահարել գիտության ոլորտում առկա դժվարությունները, ավելին՝ դրանք ավելացան», - ասաց նա:
Այնուամենայնիվ, շարունակեց նա, չնայած փոքր ֆինանսավորմանը, Հայաստանը, ըստ միջազգային գնահատումների, լավ արդյունքներ է գրանցում գիտության ոլորտում:
Գիտահետազոտական եւ փորձա-կոնստրուկտորային աշխատանքների ծախսերի մակարդակով երկրների վարկանիշի համաձայն (հաշվարկում է փորձա-կոնստրուկտորային աշխատանքների համար պետական եւ մասնավոր ծախսերի ընդհանուր ծավալը՝ արտահայտված ՀՆԱ-ից տոկոսներով), որը 2015-ին անցկացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի կողմից, Հայաստանը ՀՆԱ-ի համեմատ գիտական ծախսերի աստիճանով Սեւծովյան ավազանում (Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Իսրայել, Ռուսաստան) զբաղեցնում է 4-րդ տեղը:
Վարկանիշում առաջին տեղը զբաղեցնում է Իսրայելը (ՀՆԱ-ի 4 տոկոսը գիտության համար է ծախսվում), երկրորդը` Թուրքիան, երրորդը` Ռուսաստանը:
«Ադրբեջանում գիտության համար ծախսերը կազմում են ՀՆԱ-ի 0.25 տոկոսը, սակայն այս երկրի ՀՆԱ-ն մի քանի անգամ ավելի բարձր է, քան Հայաստանի ՀՆԱ-ն, եւ նրա գիտաշխատողների թիվը մոտ 4 անգամ ավելին է, քան Հայաստանում: Այնուամենայնիվ, Ադրբեջանը գիտության բնագավառում նման բարձր արդյունքներ չի արձանագրում, ինչպես Հայաստանը», - ասաց Մարտիրոսյանը:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...