Ներումը գալիս է ճանաչումից հետո. Հայաստանի նախագահի ուղերձը Թուրքիայի նախագահին
Շվեյցարիայի հանրային հեռուստառադիոընկերությունը (RTS) հատվածներ է հրապարակել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ հարցազրույցից: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը:
Նոյեմբերի 11-ի արարողություններին ընդառաջ, երբ բազմաթիվ երկրներում կնշվի Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակը, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ այդ իրադարձությունն առիթ կհանդիսանա «ճանաչելու» կամ «հիշելու 1915-1916-ին հայերի կրած ցեղասպանությունը»: «Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է խոսել Առաջին համաշխարհային պատերազմի մասին՝ առանց անդրադառնալու այն ողբերգությանը, որ տեղի է ունեցել շուրջ 105 տարի առաջ և առանց խոսելու ցեղասպանության մասին: Երկրների ղեկավարների կողմից ճանաչումը կամ կոչը բարձր կգնահատվի իմ կողմից, Հայաստանի և ամբողջ հայ ժողովրդի կողմից»,- RTS-ին ասել է Արմեն Սարգսյանը:
«Հայոց ցեղասպանության ճանաչումը պարզապես մի ողբերգության ճանաչում չէ, որը վերաբերում է մեկ ժողովրդի: Նախ և առաջ դա 20-րդ առաջին, ամենամեծ ցեղասպանությունն է: Քանի որ այն չկանխվեց, ճանաչում ու դատապարտում չունեցավ, հետագայում ևս 20-րդ դարում ցեղասպանությունները կրկնվեցին»,-շարունակել է նախագահը:
Ուղերձ Էրդողանին. «Ներումը գալիս է ճանաչումից հետո»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին իր ուղերձի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Արմեն Սարգսյանն ասել է, թե պատրաստ է երկխոսության և հղում է արել իր քրիստոնեական համոզմունքներին: Նա չի բացառել, որ մի օր ներում կլինի, սակայն «ներումը գալիս է ճանաչումից հետո»: Նրա համոզմամբ՝ այդ ճանաչումը պատմական ավելի լայն ընդգրկում կունենա, քանի որ հայոց ցեղասպանությունը «20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր»:
«Ես նախ և առաջ կասեի Էրդողանին. «Բարի լույս, պարոն նախագահ: Կարծում եմ՝ մենք միասին քննարկելու հարց ունենք: Դու Թուրքիայի նախագահն ես, իսկ ես՝ Հայաստանի: Իմ ընտանիքը, իմ նախնիները Էրզրումից, Վանից ու Բիթլիսից են: Իմ հին ընտանիքը պատմություն ունի: Ինչո՞ւ չխոսենք Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերությունների մասին, ինչո՞ւ չխոսենք մեր անձնական պատմությունների մասին: Մենք պետք է խոսենք ոչ միայն պատմության, այլև ապագայի մասին՝ քո ու իմ երեխաների, թոռների ապագայի, մեր երկու ժողովուրդների մասին»: Ես քրիստոնյա եմ: Քրիստոնեությունը սովորեցնում է, որ միշտ կա ներելու հնարավորություն, սակայն ներողամտությունը կարող է միայն հաջորդել ճանաչմանը»,-ասել է նախագահ Սարգսյանը:
«Մեկ տարի հետո Փարիզում մեծ համերգ՝ նվիրված Ազնավուրին»
Հայաստանի նախագահը հայտնել է, որ պայմանավորվել է Էմանուել Մակրոնի հետ կազմակերպել բարեգործական մեծ համերգ Շառլ Ազնավուրի հիշատակին, «ըստ ամենայնի, 2019-ի հոկտեմբերին»: «Բազմաթիվ երգիչներ և դերասաններ կլինեն», ասում է նա՝ հիշելով, որ Էմանուել և Բրիջիտ Մակրոնների հետ Երևանում Ազնավուր են երգել: «Ես և Էմանուել Մակրոնը մեր տիկինների հետ այցելեցինք Շառլ Ազնավուրի թանգարան և կեցավայր: Ես առաջարկեցի նախագահ Էմանուել Մակրոնին մեկ տարում կազմակերպել մեծ բարեգործական համերգ Փարիզում՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի: Հուսով եմ, որ այդ համերգը կլինի 2019 թվականի հոկտեմբերին: Այն պետք է լինի բարեգործական համերգ, որին կհրավիրվեն աշխարհահռչակ դերասաններ, երգիչներ: Ես խոսել եմ իմ մի խումբ ընկերների հետ, ովքեր ասել են, որ իրենց համար մեծ պատիվ կլինի իրենց արվեստը ներկայացնել այդ համերգին»:
Հայաստանի նախագահը RTS-ին տված հարցազրույցում խոսել է նաև Հայաստանի ճկունության մասին: «Մեր երկիրը երիտասարդ է, նա գտնվում է Արեւելքի և Արևմուտքի միջև», -ասել է նա:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
Այս գագաթնաժողովը կհիշվի որպես խաղաղության գագաթնաժողով Կովկասում. Անտոնիու Կոշտա
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Վահագն Խաչատուրյանը և Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել են Ֆրանսիայի Պատվո լեգեոն-Մեծ խաչ շքանշանով, Մակրո...