Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմ Միանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառ Եվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանը ՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումները Եվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը» Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիր Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլում Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլը Թեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխել Էմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիր Հրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆ Աշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգը

Ժայթքել է Դուկոնո հրաբուխը՝ խառնարանից մոխիրը բարձրացել է մոտ 1 կմՄիանձնուհու հանդերձանքը դարձել է հարձակման պատճառԵվրոպայում ստեղծվում է փղերի առաջին խոշոր ապաստարանըՄՕԿ-ը չեղարկել է բելառուս մարզիկների նկատմամբ սահմանափակումներըԵվրոպա լիգայի գավաթը եզրափակիչում կվիճարկեն «Ասթոն Վիլան» և «Ֆրայբուրգը»Վալերիկ Մովսիսյանը պոկում վարժությունում դարձավ բրոնզե մեդալակիրՄադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել մամուլումՌոնալդուն հեղինակեց կարիերայի 971-րդ գոլըԹեհրանին հաջողվում է ցամաքային ճանապարհով նավթ տեղափոխելԷմմա Պողոսյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության բրոնզե մեդալակիրՀրդեհից հետո լոգարանում հայտնաբերվել է դի․ ՆԳՆԱշխարհի լավագույն համալսարանների շրջանավարտներին զինծառայության զորակոչից տարկետում կտրվի ՀՀ-ում աշխատելու համար․ հաստատվել է կարգըՌԴ-ի 13 օդանավակայան դադարեցրել է գործունեությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետոԱրարատի մարզում պաշտոնից ազատվեց իրավապահ հերթական պաշտոնյան«OTHA SPRING 2026» միջազգային գիտաժողովըԵրեւանում միավորեց 12 երկրի մաթեմատիկոսներիՀՀ ԱԳՆ-ի և «Կազիմիր Պուլասկի» հիմնադրամի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր«Ուժեղ Հայաստան» կուսակցության Անիի եւ Մարալիկի գրասենյակներում խուզարկություններ են անցկացվումԱռաջնախաղ՝ Գորիսի թատրոնում. «Կարմիր գլխարկը և գայլը»Մայիսի 7-ն Ալեքսանդր Սպենդիարյանի հիշատակի օրն էԱրտավազդ Փելեշյանի ֆիլմերը կցուցադրվեն Կաննի կինոփառատոնումՀաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդի ժամկետներըՀարգելի ընտրող, քո քվեն որոշիչ է, քվեարկի՛րՆա ինձ ասել է, որ չի պատրաստվում ներխուժել ԿուբաԲոլոր քաղաքական ուժերն իրենց քաղաքական խոսույթում պետք է բացառեն խտրականություն, ատելություն և բռնություն քարոզող խոսույթի տեսակները․ ՀՀ ՄԻՊՄեկնարկել է Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ծրագիրը«Զովետի» ՍՊ-ում հայտնաբերվել է վտանգավոր կաթնամթերք, արտադրությունը կասեցվել էՄիգրացիայի կառավարման համակարգը դարձնել առավել անվտանգ, հիմնված միջազգային չափորոշիչների և մարդու իրավունքների պաշտպանության վրաՎթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանումԵրևանում և Արմավիրի մարզում լցակայանների և ավտոտեխսպասարկման կետի գործունեություն է դադարեցվելԾանրամարտի երիտասարդների ԱԱ-ի մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակիցՏավուշի մարզում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններՄեծամասշտաբ միջոցառումներն անցան անվտանգ և անխոչընդոտԱնդրադարձել են ընտրությունների կազմակերպմանը վերաբերող հարցերիՀայաստանում այսօրվանից մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավըԺամանակ առ ժամանակ անձրեւԻրանի հրամանատարությունը ԱՄՆ-ին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու մեջՇենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցներին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ձերբակալվել է 1 անձՌուսաստանում Հայաստանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՀամբերատար սպասում եմ, մինչեւ ԵՄ-ն կատարի պատմական առեւտրային համաձայնագրով նախատեսված իր մասըԱվտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետըԱրարատ Միրզոյանը «Երևանյան երկխոսությունում» երիտասարդների հետ քննարկել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունները65+ տարիքային սահմանափակումը վերացվեց, մեր հազարավոր քաղաքացիներ կկարողանան շարունակել իրենց աշխատանքըԻրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալՀանրապետության ճանապարհներին և ԼարսումՍուրեն Պապիկյանի պաշտոնական այցը Լեհաստան եզրափակվել է Պավել Բեժդայի հետ հանդիպում-ընթրիքովԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՏիտղոսի համար պայքարում թիմը կմրցի Լոնդոնի «Արսենալի» հետԺոզե Մոուրինյուն առաջադրել է 5 պայմանՆիկոլ Փաշինյանը և Էդգարս Ռինկևիչսը քննարկել են Հայաստան–Լատվիա հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված քայլերըՔաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Ֆինլանդիայի ԱԳՆ-ների միջև
Աշխարհ

Սաուդցի լրագրողի սպանության պատճառով խոշոր ընկերությունները բոյկոտում են Էր-Ռիյադում մեկնարկող համաժողովը

Սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանության շուրջ ծագած սկանդալի ֆոնին Էր-Ռիյադում այսօր մեկնարկում է թագավորության թերևս ամենախոշոր տնտեսական միջոցառումներից մեկը՝ «Դավոսն անապատում» տնտեսական համաժողովը:

Հոկտեմբերի 2-ին Ստամբուլում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանում թագավորության կոշտ ընդդիմախոսի սպանության պատճառով տասնյակ համաշխարհային խոշոր ընկերություններ, բարձրաստիճան պաշտոնյաներ, չեղարկել են իրենց այցերը Սաուդյան Արաբիա: Ըստ թուրքական իշխանությունների, հենց այդ երկրի իշխանություններն են կանգնած լրագրողի դաժան սպանության հետևում։

Սաուդյան Արաբիայի փաստացի առաջնորդ՝ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի նախաձեռնած համաժողովը բոյկոտել են մի շարք խոշոր բանկեր, լոնդոնյան ֆինանսական բիրժայի գլխավոր տնօրենը, Ford Motor-ի ղեկավարը, Uber-ի, Google-ի ներկայացուցիչները: Մինչդեռ ավելի քան հարյուր միջազգային ներդրողներ մասնակցության հայտ էին ներկայացրել:

Իր մասնակցությունը չեղարկել է նաև բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը, ով սաուդյան իշխանությունների հետ քննարկում էր ներդրումային մի շարք նախագծեր, իսկ նրա ընկերություններից մեկն արդեն համագործակցում է Կարմիր ծովի ափին զբոսաշրջության զարգացմանն ուղղված Սաուդյան Արաբիայի նախագծերի հետ: Համաժողովը լուսաբանելու մտադրությունից հրաժարվել են նաև միջազգային առաջատար լրատվամիջոցները՝ The New York Times-ը, CNN-ը, Financial Times-ը, Bloomberg-ը։

Ներդրումային այդ համաժողովին ներկա չի լինի նաև Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը:

Միջոցառմանը հրաժարվել են մասնակցել նաև Մեծ Բրիտանիայի առևտրի նախարար Լիամ Ֆոքսը, Ֆրանսիայի ֆինանսական գերատեսչության ղեկավար Բրյունո Լը Մերը: «Ես չեմ մեկնի Էր-Ռիյադ», - հայտարարել է ֆրանսիացի պաշտոնյան: - «Մեր երկրի նախագահը հստակ հասկացրել է՝ փաստերը շատ լուրջ են, և մենք ցանկանում ենք իմանալ ճշմարտությունը»:

Ի դեպ, ուղիղ մեկ տարի առաջ հենց Ֆրանսիայի ղեկավարի ջանքերով հանգուցալուծվեց սաուդյան իշխանությունների մասնակցությամբ ևս մեկ դիվանագիտական սկանդալ, երբ Մուհամեդ բին Սալմանի կառավարությունը փաստացի տնային կալանքի էր ենթարկել օտար պետության ղեկավարի՝ Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին՝ ստիպելով նրան հրաժարական տալ: Լիբանանի առաջնորդին հաջողվել է հայրենիք վերադառնալ Էմանյուել Մակրոնի ջանքերի շնորհիվ:

Նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի կառավարության 33-ամյա ղեկավար Մուհամեդ բին Սալմանն այս համաժողովը կազմակերպում է իր «Տեսլական-2030» հավակնոտ ծրագրի շրջանակում:

Իր շարադրած բարեփոխումների շնորհիվ թագաժառանգը նպատակ ունի նվազեցնել երկրի տնտեսության կախվածությունը էներգակիրներից։

Մեկ տարի առաջ Վաշինգտոնում հաստատված սաուդցի հայտնի լրագրողը Ջամալ Հաշոգին, ով թղթակցում էր ամերիկյան առաջատար The Washington Post պարբերականին, իր հոդվածներում հաճախ էր քննադատում թագաժառանգին՝ պնդելով, որ նա ճիշտ բարեփոխումներ է փորձում իրականացնել, սակայն ծայրաստիճան սխալ ճանապարհով՝ ճնշելով ընդդիմախոսներին, զուգահեռաբար թանկարժեք պատերազմ սկսելով Եմենում, որը հանգեցրել է այդ երկրում հումանիտար աղետի: