Դեպի ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների «քարավանին» մեկ գիշերում 5.000 մարդ է միացել (լուսանկարներ, տեսանյութ)
Հոնդուրասից ու լատինամերիկյան այլ երկրներից դեպի ԱՄՆ շարժվող ներգաղթյալների «քարավանը», որի երկարությունը գերազանցում է 4 կմ-ը, արդեն ունի 7.000-ից ավելի անդամ, գրում է Daily Mail-ը:
Բրիտանական պարբերականը նշում է, որ դեռ երեկ «քարավանը» բաղկացած էր երկու հազար մարդուց: Ներգաղթյալների թիվը հինգ հազարով ավելացել է ընդամենը մեկ գիշերվա ընթացքում:
Հայտնի է, որ ներգաղթյալների ամբոխի մի մասը՝ 640 հոգի, ներկայում գտնվում է Մեքսիկայի տարածքում, որտեղ հայտնվել է Գվատեմալայի սահմանը հատելուց հետո: Մյուսները գտնվում են Գվատեմալայում: Նրանք նպատակ ունեն Մեքսիկայի տարածքով հասնել Միացյալ Նահանգների սահման ու «երազանքների երկրում» ապաստան ստանալ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է այլևս օգնություն չտրամադրել Հոնդուրասին ու Գվատեմալային, եթե «քարավանի» ընթացքը չկասեցվի:
Թրամփը հայտարարել է, որ ներգաղթյալների «քարավանը» քաղաքական դրդապատճառներ ունի՝ դրա համար մասամբ մեղադրելով նաև դեմոկրատներին: Այս հարցում Թրամփի հետ համակարծիք են նաև Հոնդուրասի ու Գվատեմալայի նախագահները:
Մինչդեռ իրենք՝ ներգաղթյալները, պատմել են, որ փախչում են հայրենիքում տիրող անմխիթար վիճակից, աղքատությունից ու հանցավորությունից: Հայտնի է, որ Հոնդուրասն աշխարհում ամենավտանգավոր երկրներից է, որտեղ բռնության մակարդակը չափազանց բարձր է. ըստ վիճակագրական տվյալների՝ այնտեղ յուրաքանչյուր 100.000 բնակչի 43%-ը սպանվում է:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա