Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Պուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը Իրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններին Ազգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ) Հրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցը Թուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասին Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել

Թիերի Անրին ճանաչվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 21-րդ դարի լավագույն ֆուտբոլիստՇվեյցարական և ոչխարի կաթի պանիրները համարվում են ամենաօգտակարներըԳեղասահքի Ակոպովա-Ռախմանին սպորտային զույգը հաղթահարել է Աշխարհի առաջնության կարճ ծրագրի արգելքըԾաղկալանջ բնակավայրում տուն է այրվել Մելանիա Թրամփը Սպիտակ տան գագաթնաժողովին ներկայացել է նոր ուղեկցի՝ մարդակերպ ռոբոտի հետ«Ford Transit»-ը ընկել է կամրջիցՀանդիպել են գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանը և Գևորգ ՍուջյանըԸմբիշ Արսեն Հարությունյանը կգոտեմարտի MMA-ի մարտիկ Բաղդադ Ժուբանիշի հետՎեդի քաղաքի, Գոռավան, Ուրցաձոր, Դաշտաքար բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվիԻ գիտություն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար դիմողներիՌուսներն առաջիկա ամիսներին Ուկրաինայի ջրամատակարարման համակարգերի դեմ գործողություն են նախապատրաստում․ ԶելենսկիԻսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններինԲացառում եմ Կանազի շենքը հյուրանոցի կամ բնակելի շենքի վերածելու քննարկումները, այն վերակառուցվելու է․ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարԵՄ-ում չեն հասկանում՝ ինչպիսի օգնություն է ԱՄՆ-ն իրենցից ցանկանում Իրանի դեմ պատերազմում. PoliticoՏարեցների և երեխաների մի շարք կենտրոններ կմիավորվենԻրանի խոշորագույն քաղաքները ենթարկվել են զանգվածային ավիահարվածներիՎեց երկրներ Իրաքին կոչ են արել դադարեցնել իրանամետ խմբավորումների հարձակումները նրա տարածքիցԹուրքիայի տրանսպորտի նախարարությունը հաստատել է Սև ծովում թուրքական լցանավի վրա hարձակումըԱբու Դաբիում երկու մարդ է զnհվել խnցված hրթիռի բեկnրների ընկնելու հետևանքnվԺաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիրԼուկաշենկոն և Կիմ Չեն Ընը պայմանագիր են ստորագրել Բելառուսի և ԿԺԴՀ-ի միջև բարեկամության և համագործակցության շուրջԻսրայելը բուֆերային գոտի է ստեղծում հարավային Լիբանանում. Նեթանյահու«Կանազ» մշակույթի տանը հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթԻրանի «Բուշեր» ԱԷԿ-ից 163 աշխատակից է մեկնել Իրան-Հայաստան սահմանՀամայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը կհամաֆինանսավորվեն 1 մլրդ 100 մլն դրամովՊուտինն ապրիլի 1-ից արգելել է Ռուսաստանից դեպի ԵԱՏՄ երկրներ 100 հազար դոլարից ավելի կանխիկ գումարի արտահանումը«Հայֆիլմ» կինոստուդիայի կառավարումը կփոխանցվի ԿԳՄՍՆ-ինԻրանի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնում հարևաններինԻրանը 100 հրթիռ է արձակել ամերիկյան շատ կարևոր օբյեկտի ուղղությամբ. ԹրամփԱմերիկյան ռազմաբազաները վտանգ են ստեղծել տարածաշրջանային երկրների համար. ԱրաղչիԹրամփը թույլատրել է Ազգային գվարդիայի զորքերի տեղակայումը ԱՄՆ օդանավակայաններումԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի արտգործնախարարին հանել են թիրախային ցուցակիցՍահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վլադիմիր Վարդանյանը երդվեց Ազգային ժողովումԱզգային ժողովը շարունակում է իր քառօրյա նիստերի աշխատանքը (տեսանյութ)ՄԻՊ-ն ընդունել է Անվտանգության ոլորտի կառավարման Ժնևյան կենտրոնի ներկայացուցիչներինՉելյաբինսկում աշակերտը ազդանշանային ատրճանակnվ hարձակվել է դասընկերուհու վրաՀրապարակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույցըԹուրքական բիզնես-ջեթերի ուշագրավ չվերթերը Երևան. ի՞նչ է հայտնի դրանց մասինՀարձակում է իրականացվել Սաուդյան Արաբիայում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրաԹրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա
Հայաստան

Ոստիկանները Գյումրու Ռիժկովի ճեմափողոցում դաժան ծեծի են ենթարկել երկվորյակ եղբայրների․ տեսանյութ դեպքի վայրից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում տեղադրեց մի տեսանյութ, որտեղ ակնհայտ երևում է, թե Գյումրու պատմական կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, որտեղ մեծ թվով սրճարաններ ու խանութներ կան, «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ինչպես են դաժան ծեծի ենթարկում երկու երիտասարդների։

Ծեծի ենթարկվողներից մեկը գոռում է․ « Ինչո՞ւ եք ինձ զարկում»։ Օգտատերերից ոմանք հետաքրքրվել են, թե ի՞նչ են արել երիտասարդները, որ ոստիկանները այդպես ծեծում են, նրանից մեկը պատասխանել է․ «Կապ չունի ինչ են արել, ծեծելը պիտի բացառվի»։

Ի դեպ, դեպքը տեղի է ունեցել ամսի 17-ին, Կարեն Պետրոսյանը գրել է․ «Ո՞վ է սրա պատասխանատուն․ աչքիս Շիրակում բան չի փոխվել»

Մեզ հաջողվեց պարզել, որ երիտասարդները երկվորյակ եղբայրներ են, 1993 թվականին ծնված Կ․ և Գ․ Առաքելյաններ են, տղաներից մեկը երկու ամիս է՝ ինչ վերադարձել է Հադրութից՝ բանակային ծառայությունից, մյուսը վերադարձել էր ավելի վաղ։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով կալանավորել է երիտասարդներին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով, իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։

Պարզվում է, երիտասարդներից մեկին կալանավորել են երեկ, մյուսին՝ քիչ առաջ։ Մենք պարզեցինք, որ նրանց փաստաբանը Հայկ Հարությունյանն է։ Վերջինս, որ քիչ առաջ էր վերադարձել դատարանից, Aravot.am -ին փոխանցեց, որ 5 ոստիկան դատարանում ցուցմունք են տվել, թե այս երկու եղբայրները փորձել են փախուստի դիմել, իրենց դիմադրություն են ցույց տվել, իրենք էլ բռնել, բերման են ենթարկել, ավելին, ոստիկանները հայտնել են, թե երիտասարդներն են փորձել ծեծի ենթարկել իրենց:

Նրանց ցուցմունքների հիման վրա էլ դատարանը որոշել է երկամսյա կալանքի ենթարկել տղաներին։ Իսկ թե ինչի՞ց է ծագել միջադեպը, պարզվում է երկվորյակ եղբայրները իրենց մեքենան ճռռացնելով վարել են Գյումրու Վարդանանց հրապարակում, ոստիկանները նախազգուշացրել են ՝ հանգիստ վարել։ Տղաները սկզբում ներողություն են խնդրել ոստիկաններից։ Նկատողությունից հետո, երբ մեկ այլ մեքենայի վարորդ սկսել է ճռռացնել, ու ոստիկանների ուշադրությունը սևեռվել է միայն իրենց վրա, եղբայրները հարցրել են․ «էս մենակ մեզ կկանգնեցնե՞ք»։

Ի պատասխան՝ ոստիկաններից մեկն ասել է ՝ «բոլորին էլ կկանգնեցնենք» ու հրել է եղբայրներից մեկին։ Սկսվել է հրմշտոց, որին փաստորեն հաջորդել է երկվորյակներին ծեծելով ոստիկանության բաժին տանելը։

Ի դեպ, եղբայրներից մեկը բռնցքամարտիկ է, բավական մեծ հաջողություններ ունի այդ սպորտաձևում։ Իհարկե, մենք այս թեմայի շուրջ պարզաբանումներ կստանանք նաև ոստիկանությունից։

aravot.am