Եթե նարկոտիկի դեմ մարզպետն է պայքարելու, ուրեմն ԱԱԾ-ն ու ոստիկանությունը էլ չկան
Էս մի կռուտիտը մի քիչ ավելի լավն է քան "ռասիզմը"։ Սա հաստատ մտածվել է Գոռ Վարդանյանի կողմից, կամ ուղղակի գողացել են նրա դեռ չնկարահանված "Հրեշների Մարզպետը ընդդեմ Պաբլո Էսկոբարի" ֆիլմի սցենարից ։)
Բա ոստիկանությունդ իր թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի բաժիններով, նորացված ԱԱԾ-դ, որին հազարավոր հայրենասերներ են միանում հեղափոխությունիցդ հետո, քո շատ սիրելի, կոռուպցիայի հետ կապ չունեցող Պուտինի հարազատ ՖՍԲ-իդ սահմանապահ ծառայությունը հեչ, էս մի մարզպետը իր ենթակայության տակ գտնվող դպրոց-մանկապարտեզներով ու վարչական ռեսուրսով պիտի կոտրի Սյունիքի նարկոտրաֆիկի ողնաշա՞րը։
Աչքիցս ընկար։ Մի քանի ամիս առաջ ստերդ ավելի ստեղծագործական ու ինովացիոն էին, ասենք Պուտինը գազի գնի վրա զարմացավ, Սերժին տուն չենք գտնում, դատավորներին չենք զանգում։ Հիմա դառար թոռոմած ու գորշ սովորական մի սուտասան։
Մի երկու-երեք օր էլ մտածեք, ուրիշ տարբերակներ առաջարկեք։ Կարող է մեկնումեկը կպնի։
Եթե դժվարություններ ունեք, դիմեք հանրությանը, ձեր պատկերացրած ուղիղ ժողովրդավարության տեսլականով դրեք հանրաքվեի՝ "Ի՞նչ պատճառաբանություն եք առաջարկում էս նշանակումը արդարացնելու համար"։ Ասե՞լ ես չէ, որ սրանից հետո ժողովուրդն է որոշելու ամեն ինչ։ Դե թող ժողովուրդն էլ տանջվի ու մոգոնի մի նորմալ պատճառ։
Կամ եթե հանրաքվեից վախում եք, լայվ ռեալիտի շոու կազմակերպեք "Ով ասի նենց սուտ էս նշանակման մասին, որ ժողովրդի գոնե 2%-ը հավատա, նրան կտամ Կենտրոնի թաղապետի պաշտոնը" ։)))
Դավիթ Ս. Դավթյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին