Գեղեցիկ տղամարդկանց կողքին կանայք աղցաններ են ուտում
Հաճելի տղամարդու հետ ընթրելիս կանայք սովորաբար աղցաններ են պատվիրում, իսկ տղամարդիկ՝ գեղեցիկ կնոջ կողքին՝ թանկարժեք ուտեստներ,– ասում են դանիացի գիտնականները։ Այս մասին նրանց հոդվածը զետեղված է Food Quality and Preference ամսագրում։
Հինգ գիտափորձերի ընթացքում գիտնականները վերլուծել են, թե ինչպես է զուգընկերոջ գրավչությունը ազդում ուտեստի ընտրության վրա։ Տղամարդիկ ծախսել են գումարը թանկ խմիչքների եւ ուտեստների վրա՝ ջանալով դուր գալ կանանց։ Կանայք էլ՝ թեթեւ, ցածր կալորիականությամբ ուտեստների իրենց ընտրությամբ, հավանաբար, փորձել են ցույց տալ, որ հոգ են տանում իրենց կազմվածքի եւ առողջության մասին։
Այս վարքագիծը համապատասխանում է այն տարածված կարծիքին, որ կանայք տղամարդկանց մեջ գնահատում են վճարունակությունն ու կայացածությունը, իսկ տղամարդիկ կանանց մեջ՝ արտաքինն ու առողջությունը։
Տղամարդիկ նաեւ որոշակի հետաքրքրություն չեն ցուցաբերել պատվիրված ուտեստների բաղադրության նկատմամբ։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...