«Մենք ունենք С-400, С-500, С-600 և С-700, կարող ենք ամբողջ մոլորակը փակել, և ոչ մի ինքնաթիռ օդ չի բարձրանա». Ժիրինովսկին «գաղտնիքներ» է բացահայտել (տեսանյութ)
ՌԴ պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեռուստահաղորդման եթերում հայտարարել է, որ Ռուսաստանն ունի С-600 և С-700 հակաօդային պաշտպանության համակարգեր: Այսպես է քաղաքական գործիչը մեկնաբանել Ռուսաստանի կողմից Սիրիային С-300 զենիթահրթիռային համակարգերի տրամադրումը, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
«ԱՄՆ-ին այժմ էլ С-300-ն է հետաքրքրել… Եվ ամերիկացիները, ընդհանուր առմամբ, վախենում են, նրանք վախենում են, որ ամբողջ աշխարհը կտեսնի, որ աշխարհում ամենալավ հակաօդային պաշտպանության համակարգը ռուսական С-300-ն է: Իսկ մենք ունենք С-400, С-500, С-600 և С-700: Կարող ենք ամբողջ մոլորակը փակել, և ոչ մի ինքնաթիռ օդ չի բարձրանա»,- ասել է խորհրդարանականը:
Հանդիսատեսը Ժիրինովսկիի հայտարարությունը ծիծաղով է ընդունել, իսկ հաղորդավար Սոլովյովը կատակել է՝ ասելով, որ պետք չէ բոլոր գաղտնիքներն ասել, «թե չէ մեկ էլ տեսար նա կպատմի С-1500 սարսափազդու համակարգի մասին»:
Տեսանյութի այդ հատվածը՝ 1:57 րոպեից.


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա