Թռիչքից ուշացած ուղևորը փորձել է վազելով հասնել հեռացող օդանավի հետևից (տեսանյութ)
Դուբլինում Ryanair ավիաընկերության չվերթից ուշացած ուղևորը, դուրս վազելով տերմինալից, գրեթե հասել է ինքնաթիռի հետևից, սակայն օդանավակայանի աշխատակիցները ձերբակալել են նրան:
Ինչպես հայտնում է BBC-ն, 23-ամյա իռլանդացի Պատրիկ Կեխոեն ուշացել է դեպի Ամստերդամ թռիչքից, որը նախատեսված էր հինգշաբթի առավոտյան:
Ինչպես նշում են ականատեսները, երիտասարդն, օդանավակայանի պատուհանից տեսնելով, որ իր ինքնաթիռը շարժվում է, սկսել է հարվածել պատուհանին և պահանջել, որ թռիչքը հետաձգեն:
Արդյունքի չհասնելով՝ նա ինչ-որ կերպ հաջողացրել է հաղթահարել արգելապատնեշը, դուրս վազել թռիչքուղի և վազելով ցանկացել է հասնել ինքնաթիռի հետևից՝ օդաչուներին խնդրելով սպասել իրեն:
Նրան հաջողվել է գրեթե հասնել ինքնաթիռին, սակայն այդ պահին օդանավակայանի աշխատակիցներն ու ոստիկանները կանգնեցրել են նրան:
Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են վերջիններս փորձում հանդարտեցնել նրան:
Ականատեսների խոսքով՝ իռլանդացին առավել քան վճռական է եղել և ամեն գնով ձգտել է հասնել ինքնաթիռին՝ վազելով՝ ճամպրուկը թևի տակ դրած:
Տեսանյութը՝ այստեղ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA