Ինչ եղավ Ուգանդայի հետ, երբ իշխանությունը պատկանում էր «ժողովրդին» (Տեսանյութ)
Ուգանդան ունի Աֆրիկայի ամենամեղմ կլիման, երկիրը հարուստ է ջրով եւ օգտակար հանածոներով, բայց երկրի մոտ 35 միլիոն բնակչության մեկ երրորդը, բառիս բուն իմաստով սոված է:
Ո՞րն է պատճառը: Ամեն ինչ շատ պարզ է, Մեծ Բրիտանիայից անկախանալուց տասը տարի հետո երկրի ղեկավար դարձավ Իդի Ամին Դադան, որը հայտարարեց, թե իշխանությունը պատկանում է ժողովրդին:
Նա հայտարարեց երկիրը «ուգանդացնելու» մասին, կարճ ժամանակում երկրից վտարեց եվրոպացիներին եւ հնդիկներին, ազգայնացրեց նրանց գործարաններն ու խանութները, գրասենյակներն ու գույքը եւ հանձնեց տեղացիներին:
Եւրոպացիներից եւ ասիացիներից ազատվելուց կարճ ժամանակ անց երկիրը հայտնվեց, բառիս բուն իմաստով քարե դարում: Սկսվեց աղքատություն: Իդի Ամինը որոշեց ժողովրդին զբաղեցնել պատերազմներով եւ տարածքային պահանջներ ներկայացրեց Տանզանիային եւ Քենիային, խզեց դիվանագիտական հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետմ, անգամ զորքեր ուղարկեց Եգիպտոս՝ Իսրայելի դեմ կռվելու համար:
Ամեն ինչ վերջացավ նրանով, որ Տանզանիայի բանակը մտավ Ուգանդա, իսկ 1979 թվականին քաղաքացիական պատերազմը պաշտոնանկ արեց Ամինին, որն այս տարիներին ստեղծել էր հակառակորդներին տանջելու տարբեր կառույցներ:
Այս ամենը հանգեցրեց նրան, որ մինչեւ 1986 թվականը երկիրը քայքայվեց ներքին կռիվներով, իսկ 86-ից մինչ օրս երկիրը ղեկավարում է մեկ այլ բռնապետ նախագահ Մուսեվենին, որը կառավարում է մինչ օրս եւ փորձում է ոտքի կանգնեցնել տնտեսությունը, որը փլուզվեց «երկիրը ժողովրդին» հանձնելուց հետո, բայց առայժմ հաջողությունները շատ քիչ են:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA