«Ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է»
Հաջորդ կիրակի առավոտ Նապոլեոնն անձամբ ներկայացավ ժողովի եւ մի կարճ ճառ արտասանեց Դմբուզի պատվին։ Ցավոք, ասաց նա, իրենց հանգուցյալ ընկերոջ դիակը ֆերմա տեղափոխել հնարավոր չէ, սակայն ինքը հանձնարարել է պարտեզի դափնիներից մի մեծ պսակ հյուսել եւ ուղարկել նրա գերեզմանին։ Բացի այդ, խոզերը նախատեսում են մի քանի օրից Դմբուզի հիշատակին նվիրված բանկետ կազմակերպել։ Նապոլեոնն ավարտեց իր ճառը, հիշեցնելով Դմբուզի սիրելի «Ես ավելի եռանդուն կաշխատեմ» եւ «Ընկեր Նապոլեոնը միշտ ճիշտ է» ասույթները, որոնք, ասաց նա, լավ կանի որդեգրի ամեն մի անասուն։
Բանկետի նշանակված օրը Վիլինգդոնից ժամանեց նպարավաճառի ֆուրգոնը, տան առաջ մի մեծ արկղ բեռնաթափելով։ Այդ գիշեր տնից բարձր երգեցողություն էր լսվում, ապա՝ կատաղի վեճի պես մի բան, որը ժամը տասնմեկի կողմերն ավարտվեց փշրվող ապակու սոսկալի աղմուկով։ Հաջորդ օրը մինչեւ կեսօր տնից ոչ մի ծպտուն չեկավ, եւ լուր տարածվեց, թե խոզերն ինչ֊որ տեղից փող են ճարել մի նոր արկղ վիսկի գնելու համար։
«Անասնաֆերմա», Ջորջ Օրուել
Արգիշտի Կիվիրյանի ֆեյսբուքյան էջից


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Արարատ Միրզոյանը և Ժան-Նոել Բարոն Փարիզում ՀՀ դեսպանության նոր շենքի բակում ծիրանենի են տնկել