Փոթորկի դեմ «դժվարությամբ դիմադրող» ամերիկացի հաղորդավարի զվարճալի տեսանյութը (տեսանյութ)
So dramatic! Dude from the weather channel bracing for his life, as 2 dudes just stroll past. #HurricaneFlorence pic.twitter.com/8FRyM4NLbL
— Tony scar. (@gourdnibler) 14 сентября 2018 г.
Սոցցանցերի օգտատերերին զարմացրել է ամերիկյան The Weather Channel-ի եղանակային տեսության հաղորդավարը, ով իր ռեպորտաժում թատերականացված պայքարում էր «Ֆլորենս» փոթորկի դեմ: Անսովոր ռեպորտաժի տեսանյութը Twitter-ում հրապարակել է Tony Scar անունով օգտատերը, գրում է The Daily Mail-ը:
«Այնքան դրամատիկ է: The Weather Channel-ից տղան պայքարում է կյանքի համար մինչ երկու տղամարդ հանգիստ քայլելով անցնում են նրա կողքով»,- գրել է նա:
Տեսանյութում երևում է, թե ինչպես է հաղորդավար Մայք Սեյդելը Հյուսիսային Քարոլինայի Վիլմինգթոն քաղաքում պատմում փողոցում եղանակի մասին՝ պաշտպանվելով քամու ուժեղ հոսանքներից և անձրևից և մի կերպ կանգնած մնալով իր տեղում: Ռեպորտաժում, սակայն, որոշ ժամանակ անց նրա հետևում երկու երիտասարդ է երևում, որոնք թեթև շորերով են և սովորական արագությամբ քայլում են՝ ասես եղանակը բոլորովին նրանց վրա չի ազդում:
Ավելի ուշ The Weather Channel-ի ներկայացուցիչները պարզաբանել են, որ անցորդները քայլում էին ասֆալտով, իսկ հաղորդավարը կանգնած էր թաց խոտի վրա, ինչի հետևանքով էլ ստացվել է ծիծաղելի տպավորությունը:
So dramatic! Dude from the weather channel bracing for his life, as 2 dudes just stroll past. #HurricaneFlorence pic.twitter.com/8FRyM4NLbL
— Tony scar. (@gourdnibler) September 14, 2018


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA