Կրինիցայի տնտեսական ֆորումին մեր պետական այրերից` չիք. Հրանտ Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սեպտեմբերի 4-ից 6-ը Կրինիցայի (Լեհաստան) տնտեսական ֆորումի աշխատանքներին էի մասնակցում։ Բացի դա, Նովի Սոնչում ելույթ ունեցա ուսանողության (այսպես կոչված երիտասարդ առաջնորդների) առջև։ Այս տարի Կրինիցա էին եկել շուրջ 5000 տնտեսագետներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, վարչապետներ ու նախագահներ։ Այս պահի դրությամբ սա աշխարհի խոշորագույն տնտեսական ֆորումներից մեկն է։ Հիմնական թեման մետաքսի ճանապարհն է։ Սա փաստորեն դարձել է Եվրասիա մայրցամաքի գլոբալ ծրագիր։ Բոլորն են ուզում մասնակցել։ Թուրքիան կառուցում է Արևելք-Արևմուտք մագիստրալը, Ստամբուլի օդանավակայանը կաշխատի HUB-ի տարբերակով հոկտեմբերի 1-ից (200 մլն ուղևորաշրջանառությամբ), նմանատիպ մի HUB էլ լեհերն են կառուցում, վրացիք ներկայացնում էին Թբիլիսիի նոր օդանավակայանը, որը կառուցելուց հետո էլ ավելի կիջնի Զվարթնոցի դերը։ Ադրբեջանը հպարտանում էր Բաքվից Իրան երկաթգծով ու դեպի Աստարա ճանապարհով (գազամուղն ու նավթամուղը՝ մի կողմ)։ Ղազախստանը առաջարկում էր մայրցամաքի ֆինանսական կենտրոն դարձնել Աստանան։ Բա ո՞նց, մարդիկ բիզնես են գեներացնում։ Վրաստանից, օրինակ, մի 25 հոգի կլինեին։ Լավ, սա էլ հո գազ ու նավթ չի, որ մեզ շրջանցեն։ Մեր պետական այրերից մարդ չիք։


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին