Հրապարակվել է Աբխազիայի վարչապետի մահվան պատճառ դարձած ավտովթարի վայրից առաջին տեսանյութը
«Սպուտնիկ»-ի աբխազական ծառայությունը հրապարակել է երկրի վարչապետ Գենադի Գագուլիայի մահվան պատճառ դարձած ավտովթարի վայրում արված առաջին կադրերը, որոնցում պարզորոշ երևում է ջարդուփշուր եղած մեքենան:
Հիշեցնենք, որ դժբախտ պատահարը տեղի է ունեցել սեպտեմբերի 8-ի գիշերը:
Ավտոշարասյունը, որում գտնվում էր կառավարության ղեկավարը, վերադառնում էր Սիրիայից: Գագուլիային տեղափոխող մեքենան բախվել է փողոցի հանդիպակաց մասով շարժվող «ՎԱԶ 21099»-ի հետ, որի վարորդը եղել է թմրանյութերի ազդեցության տակ:
Հայտնի է,որ միջադեպի հետևանքով հոսպիտալացվել է երկու մարդ:
Երկրի իշխանությունները կատարվածը դժբախտ պատահար են որակել:
Հիշեցնենք, որ Գենադի Գագուլիան ծնվել է 1948թ. հունվարի 4-ին: 1995-1997 և 2002-2003թթ.-ին եղել է Աբխազիայի Նախարարների խորհրդի նախագահ: 2003-2004թթ.-ին եղել է Աբխազիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը:
Նա վարչապետի պաշտոնում է նշանակվել 2018թ.:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA