Բրազիլիայում դանակահարել են նախագահական ընտրություններում առաջատար թեկնածուին (տեսանյութ)
Բրազիլիայի Մինաս Ժերայս նահանգի Ժուիս դի Ֆորա քաղաքում նախընտրական քարոզարշավի շրջանակներում անցկացվող միջոցառման ժամանակ նահանգի բնակիչներից մեկը դանակահարել է նախագահի թեկնածու Ժաիր Բոլսոնարուին: Բոլսոնարուն բավական ծանր վիճակում հոսպիտալացվել է, սակայն այժմ քաղաքական գործչի վիճակը բավարար է գնահատվում, հաղորդում է РИА Новости-ն՝ Բոլսոնարուի որդու՝ Ֆլավիոյի հաղորդագրությանը հղումով:
«Նրան վիրավորել են որովայնի հատվածում… ցավոք, վիրավորումը շատ ավելի վտանգավոր էր, քան մենք էին սպասում… մասամբ վնասվել էին լյարդը, թոքերն ու աղիները: Նա շատ արյուն էր կորցրել և հոսպիտալացվել է գրեթե մահամերձ վիճակում, սակայն այժմ նրա վիճակը կայուն է»,- հայտնել է Ֆլավիո Բոլսոնարուն:
Այն բանից հետո, ինչ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվային թույլ չեն տվել մասնակցել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին, հենց Բոլսոնարուն էր համարվում ընտրություններում հաղթողի հիմնական հավակնորդը:
Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է ամբոխը ձեռքերի վրա տանում Բոլսոնարուին, սակայն հավաքվածներից մեկն անսպասելիորեն դանակահարում է նախագահի թեկնածուին, որից հետո վերջինիս դեմքի արտահայտությունը կտրուկ փոխվում է և նա ընկնում է:
Ոստիկանությունը տեղում ձերբակալել է հանցագործին, որը նահանգի 40-ամյա բնակիչ է: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարել է, որ տղամարդը նման քայլի է դիմել Բոլսոնարուի հետ ունեցած գաղափարական անհամաձայնությունների պատճառով: «Նա նաև հայտնել է, որ այստեղ անձնական հարց կար»,- մեջբերում է ոստիկանության ներկայացուցչի խոսքը G1 պորտալը:
Նշվում է, որ չնայած հանցագործության պատճառը գաղափարական անհամաձայնություններն են, այնուամենայնիվ ձերբակալված տղամարդը որևէ քաղաքական կուսակցության անդամ չէ:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA