Ինչպես է ապահովվել Պուտինի անվտանգությունը վայրի բնության գրկում հանգստանալիս (տեսանյութ)
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում պատմել է Տուվա կատարած այցելության ընթացքում Վլադիմիր Պուտինի անվտանգության ապահովման մասին:
«Վայրի բնություն է, այնտեղ արջեր են շրջում, անգամ պահակախումբն է զինվում համապատասխան կերպով և իր հետ տանում է անհրաժեշտ սպառազինությունը, քանի որ դա վայրի և կուսական բնություն է», - Պեկոսվին մեջբերում է РИА Новости-ն:
Վերջինս ընդգծել է, որ երկրի ղեկավարի անվտանգության ապահովման համար «ամեն ինչ հսկվել է»:
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ուղևորությունն իսկապես լարված է եղել. նրանք երկար քայլել են լեռներով՝ 1800 մետր բարձրությամբ, մոտ 5 ժամ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ օգոստոսի վերջին Պուտինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանգստյան օրերն անցկացրել է Ենիսեյ գետի մոտակայքում:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA