ՀՀԿ-ն Օհանյանի համար իր «յոլա գնալու» գաղափարախոսությամբ ընդհանրապես մրցակից չէ
Սեյրան Օհանյանն իր նոր տեսաուղերձում մատնանշեց մեր երկրի, թերևս, գլխավոր խնդիրները՝ փլուզված ու քայքայված տնտեսությունը և զարգացման տեսլականի բացակայությունը։ Եվ երկրորդը շատ ավելի լուրջ խնդիր է։ Իսկապես, տնտեսական խնդիրները հատուկ են բոլոր երկրներին, լինեն դրանք զարգացած, կամ ոչ այնքան։ Բայց երբ երկրի իշխանությունները չեն ունենում անգամ չնչին պատկերացում, թե ինչպես այդ խնդիրները լուծել, ինչ ճանապարհով և ինչպիսի ռազմավարության միջոցով լուծել այդ խնդիրները, այ դա իսկական աղետ է ցանկացած պետության համար։
Եվ մենք այսօր հենց այդպիսի իրավիճակում ենք։ Որևէ մեկը կարո՞ղ է ասել, որն է իշխող կուսակցության տնտեսական զարգացման ռազմավարությունը, այն ընդհանրապես կա՞։ Անցած տարի բյուջեի եկամտային մասը նույնիս չկարողացան կատարել, այսինքն նույնիսկ կարճաժամկետ պլանավորում իրականացնել չեն կարող։
Եվ ահա Սեյրան Օհանյանը հայտարարում է, որ մտել է ակտիվ քաղաքականություն այդ իրավիճակը փոխելու։ Այսինքն նրա մոտ կա այս կարևորագույն խնդրի գիտակցում, և ինքն ունի նաև այդ խնդիրը լուծելու տեսլական։ Թեև պաշտպանության նախկին նախարարը խոստացավ հետագայում ավելի մանրամասն խոսել այդ տեսլականի մասին, սակայն այս ելույթում արդեն խոսեց համընդհանուր բարորության պետության մասին։ Եթե սա է լինելու Օհանյանի դաշինքի գաղափարական հիմքը, ապա այս դաշտում ՀՀԿ-ն իր «յոլա գնալու» գաղափարախոսությամբ ընդհանրապես մրցակից չէ։
Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին