Ավստրալիայում ընկնող երկնաքար են տեսանկարահանել (տեսանյութ)
Ավստրալական Պերտ քաղաքի վրայով օգոստոսի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:40-ին, երկնաքար է անցել: Ավտոմեքենաների և բնակելի տների վրա տեղադրված տեսախցիկները տեսանկարահանել են տեղի ունեցածը, գրում է Space.com-ը:
Ականատեսները պատմել են, որ այդ պահին իրենք խլացնող աղմուկ են լսել ու լույս տեսել՝ մտածելով, թե դա կայծակ էր:
«Սակայն լույսին հաջորդած թնդյունը հաստատ ամպրոպ չէր: Հարվածից տան պատուհաններն ու տունը դղրդացին, իսկ շունն ուղղակի խելագարվեց: Բոլորը դուրս եկան տներից»,- պատմել է Ռոբին Գարատը:
Նշվում է, որ ավստրալացի գիտնականներին նույնպես հետաքրքրել է այս երևույթը: Երկնաքարի անկման վայրը որոշելու համար նրանք եռանկյունավորում են սկսել:
Պրոֆեսոր Ֆիլ Բլենդի խոսքով՝ լուսարձակումն անսովոր պայծառ էր, ահա թե ինչու ենթադրվում է, որ օբյեկտը խոշոր է:
Բլենդը մանրամասնել է, որ տեսախցիկների օգնությամբ ստացված պատկերների միջոցով գիտնականներին կհաջողվի հստակ եռանկյունավորում անել ու որոշել՝ ինչ արագություն ու չափ է ունեցել երկնաքարը:
Բացի այդ, գիտնականները կպարզեն՝ որտեղից է այն եկել ու որտեղ է ընկել:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA