Օսիպյանը կատակել է Մանվել Գրիգորյանի լուսանկարի վերաբերյալ (Տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը կատակել է նախօրեին հրապարակված «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում պահվող նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի լուսանկարի առնչությամբ։
Օգոստոսի 21-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին այն մասին, արդյոք նորմալ է գնահատո՞ւմ նման լուսանկարի հրապարակումը եւ իրականացվո՞ւմ է արդյոք ծառայողական քննություն, Օսիպյանը փորձել է կատակել. «Լուսանկարը տեսել եմ։ Բայց ի՞նքն է»։
Նկատառմանը, որ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը դատապարտել է այդ փաստը, Օսիպյանը հայտարարել է, որ տեղյակ չէ նախարարի հայտարարությունից, քանի որ ժամանակ չունենալու պատճառով դադարել է մամուլին հետեւել, իսկ լուսանկարը պատահական է տեսել (արդարադատության նախարարի եւ ոստիկանապետի մամուլի ասուլիսները միաժամանակ էին ընթանում,–խմբ.)։
Ամեն դեպքում, նշեց Օսիպյանը, «Մանվել Գրիգորյանը, եթե չեմ սխալվում ԱԱԾ մեկուսարանում է պահվում, ճիշտ կլինի հարցն ուղղել ԱԱԾ մեր գործընկերներին»։
Նշենք, որ լուսանկարը հրապարակվել էր «Հայկական ժամանակ» թերթի կայքում՝ armtimes.com–ում, իսկ որոշ ժամանակ անց ջնջվել։ Հիշեցնենք՝ թերթի գլխավոր խմբագիրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանն է։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Փեզեշքիան. ԱՄՆ ագրեսիան ոչնչացնում է համաշխարհային իրավական համակարգը
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA