Փչացնելով քվեաթերթիկը կամ չմասնակցելով ընտրություններին դուք նպաստում եք Սերժ Սարգսյանի վերարտադրությանը (Տեսանյութ)
Վերջին շրջանում Հայաստանում շատ է խոսվում այն մասին, որ ընտրություններին մասնակցելն իմաստ չունի, և ավելի լավ է կամ չգնալ ընտրություններին, կամ գնալ ու փչացնել քվեաթերթիկը՝ քվեարկելով, օրինակ, Չակ Նորիսի օգտին։ Այո, սա նույնպես տարբերակ է, տարբերակ է ցույց տալու վերաբերմունքը թե իշխանության և թե ընդդիմության հանդեպ,սակայն ամեն փչացրած քվեաթերթիկ էլ ավելի իրական է դարձնում Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի վերարտադրությունը։
Քանի որ Հայաստանն այսօր արդեն խորհրդարանական կառավարման մոդելին է անցել, ԱԺ ընտրություններն էլ դարձել են միակ համապետական ընտրությունները, դրա կարևորությունն էլ ավելի է մեծացել։ Ապրիլի 2-ի ընտրություններով ձևավորվելու է ոչ միայն օրենսդիր մարմինը, այլ դրանով ձևավորվելու է նաև գործադիրը, նոր ԱԺ-ն ընտրելու է նաև նոր նախագահին։ Եթե նոր խորհրդարանում չլինի քաղաքական ուժերի հավասարակշռություն, այլ շարունակվի մեկ անձի և մեկ կուսակցության մենաշնորհը, ապա այն խնդիրները, որոնցում թաղված է Հայաստանը էլ ավելի կխորանան։
Եթե դուք չեք մասնակցելու ընտրություններին, կամ փչացնելու եք քվեաթերթիկը, իմացեք, որ Սերժ Սարգսյանն էլ ավելի մեծ հավանականությամբ կշարունակի իշխել Հայաստանում, կշարունակի չկատարել իր խոստումները, իսկ փոփոխությունները մեր երկրում կհետաձգվեն ևս մի քանի տարով։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Էս լրիվ գողական եք հա՞ գնում․ ԱԺ ում լարված մթնոլորտ է
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա