Եթե որդիս առաջադրվի Հրազդանի քաղաքապետի պաշտոնում, ուրեմն ես ազգի դավաճա՞ն եմ. Սասուն Միքայելյան
Եթե իմ որդին դառնա քաղաքապետ, մեծ սիրով կընդունեմ։ Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ մեկնաբանելով Հրազդանի քաղաքապետի պաշտոնում իր որդու նշանակման մասին լուրերը։
«Ես հավակնություն չունեմ, որ իմ որդին դառնա քաղաքապետ, բայց որ դառնա, մեծ սիրով կընդունեմ։ Իմ որդին արդեն 4–րդ տարին է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության տարածքային ղեկավարն է Հրազդանում։ Նա էլ ՔՊ անդամ է, հետո ի՞նչ՝ իմ որդին է։ Եթե մասնակցի, ուրեմն ես ազգի դավաճա՞ն եմ»,–նկատեց նա։
Միքայելյանը պնդում է՝ իր ընտանիքը երկար տարիներ տանջվել ու տառապել է «տականքների» ձեռքը, ապա հավելում, թե եթե իր որդին որոշի Հրազդանի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել, միևնույնն է՝ ժողովուրդը պետք է որոշի։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա