Թուրքմենստանի նախագահը կիթառ է նվագել ու «ռեփ կարդացել» իր թոռան հետ (տեսանյութ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը կիթառ է նվագել ու ռեփ ոճի երգ կատարել իր թոռան հետ: Համապատասխան տեսանյութը հրապարակվել է YouTube-ի «Хроника Туркменистана» ալիքում:
Ինչպես նշում է Turkmen Portal-ը, Բերդիմուհամեդովը գտնվում է կարճաժամկետ արձակուրդում ու հանգստանում Կասպից ծովի թուրքմենական ափին:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Բերդիմուհամեդովը գրել է «Спортивный Туркменистан» բանաստեղծությունը («Սպորտային Թուրքմենստան»), իսկ նրա թոռ Քերիմգուլին թարգմանել է այն անգլերեն ու երաժշտություն գրել:
Լսելով թոռան երաժշտությունը՝ Բերդիմուհամեդովը նշել է, որ «երգերը պետք է արտացոլեն ժամանակի ոգին, սակայն պետք չէ նաև մոռանալ ժողովրդի երաժշտական ավանդույթների մասին»:
Այնուհետև նախագահն ու նրա թոռը կիթառ են նվագել և միասին կատարել երգը. նախագահը՝ թուրքմեներեն, իսկ նրա թոռը՝ անգլերեն:
Նշվում է, որ «Спортивный Туркменистан» երգը նվիրված է սեպտեմբերին կայանալիք «Амуль-Хазар 2018» միջազգային ավտոմրցարշավին, թուրքմենական սպորտի ձեռքբերումներին և բնության գեղեցկությանը:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա