Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու լիազորությունները կասեցվել են. Օսիպյան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբորորդու՝ ոստիկան Սերգեյ Գասպարյանի լիազորությունները կասեցվել են: Նման հրաման է ստորագրել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որն այդ մասին հայտարարեց հուլիսին 10-ին, լրագրողների հետ զրույցում։
Ոստիկանապետը հավելեց, որ Վարդավառի օրը Գասպարյանի եղբոր մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի նյութերն էլ ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն։
Օսիպյանի խոսքով, բացառված է, որ նախկին ոստիկանապետի եղբայրը խուսափի պատասխանատվությունից: «Այսօր այն իրավիճակը չէ, որ որևէ մեկը կարող է խուսափել պատասխանատվությունից, ով ուզում է լինի ՀՀ-ում, այդ թվում՝ ես, լինելով ոստիկանապետ, եթե որևէ հարցում ես այնպես չեմ գործել, ես ինքս պատասխանատվություն եմ կրելու», - ասել է Օսիպյանը։
Նա նաև չի կարծում, որ Վլադիմիր Գասպարյանը փորձի միջամտել հարցին։
Կոտայք համայնքի մի խումբ բնակիչների պնդմամբ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եղբայրը՝ Տրանսպորտի նախարարության տրանսպորտի վարչության պետ Կարեն Գասպարյանն ու նրա որդին՝ Սերգեյ Գասպարյանը, կիրակի օրը Կոտայք համայնքում բռնություն են գործադրել 13-ամյա աղջկա նկատմամբ ու ծեծի ենթարկել նրա հորը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Անչափահաս Սոնայի հարազատները երեկ Ֆեյսբուքում տարածել են միջադեպի տեսանյութը։


















































Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար