ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները. արտահերթ նիստի հայտարարությունը (Տեսանյութ)
Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) վարչությունն այսօր՝ հունիսի 24-ին հրավիրած նիստում որոշել է լիազորություններից զրկել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին: Այս մասին դռնփակ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց ԵԿՄ վարչության փոխնախագահ Համլետ Հայրապետյանը:
Նա նաեւ հրապարակեց նիստում ընդունված հայտարարությունը:
«ՀՀ ԵԿՄ վարչությունը, հանգամանալից քննարկելով վերջին իրադարձությունները՝
- խստիվ դատապարտում է կատարված, ինչպես նաեւ երկրում տեղի ունեցող ցանկացած անթույլատրելի արարք,
- կասեցնում է ԵԿՄ վարչության նախագահի լիազորությունները,
- վարչությունը հանձնարարում է փոխնախագահներին եւ անդամներին՝ ստեղծել նախաձեռնող խումբ, ողջամիտ ժամկետում կազմակերպել վարչության նիստ՝ համագումար հրավիրելու համար»,- ասված է հայտարարությունում:
Համլետ Հայրապետյանն ասաց՝ բուռն քննարկում ունեցան: «Շատ բուռն քննարկումներ եղան, դուք, երեւի, նաեւ ձայներ լսեցիք: Բայց եթե մարդիկ մի տեղ հավաքված են ու գոռգոռոց չի լսվում, ուրեմն էդտեղ երկրապահ չկա»,- կատակեց ԵԿՄ վարչության փոխնախագահը:
Նա հիշեցրեց, որ մի քանի օր առաջ ակտիվի ինքնաբուխ նիստ տեղի ունեցավ, որոշվեց գնալ նոր ընտրությունների, նոր վարչություն ընտրել, նորոգել ԵԿՄ-ն՝ հաշվի առնելով երկրի այսօրվա իրողությունը:
«Մենք միշտ եղել ենք իշխանության կողքին: Այս փոխված իրողությունում նույնպես կլինենք երկրի իշխանության կողքին, երկրի պաշտպանական դիրքերում»,- հավելեց Համլետ Հայրապետյանը:


















































Դժբախտ դեպք է տեղի ունեցել ԵԿՄ համաժողովի ժամանակ
ԵԿՄ-ում արտահերթ համագումարի են պատրաստվում. Սասուն Միքայելյանը՝ նախագահի թեկնածու
ԵԿՄ-ն վարչություն այսօր արտահերթ նիստ կանի
ԵԿՄ-ն՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի