ԵԿՄ-ն վարչություն այսօր արտահերթ նիստ կանի
Երկրապահ կամավորական միությունում այսօր վարչություն նիստ կլինի: Այս տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ազտամարտիկ, նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: Նրա խոսքով՝ ընդլայնված նիստ է լինելու, այսինքն՝ մասնակցելու են ոչ միայն ԵԿՄ վարչության անդամները:
Օրակարգում ԵԿՄ արտահերթ համագումար կազմակերպելու հարցն է, կորոշվի նաև համագումարի օրը:
Նշենք, օրեր առաջ Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակում ազատամարտիկների ու ԵԿՄ վարչության անդամների համատեղ նիստից հետո հայտարարվել էր. «Հանձնարարել վարչությանը սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները: Երկրորդ, մինչև արտահերթ համագումարը կասեցնել ԵԿՄ-ի ֆինանսական-տնտեսական գործունեությունը»:
Հավելենք, որ 1993 թվականին ստեղծված միությունը Մանվել Գրիգորյանը ղեկավարում է 1999-ից: Նա 4 անգամ վերընտրվել է:
Հիշեցնենք, որ արդեն կալանավորված գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք է բերել և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։
Իրավապահների հաղորդմամբ՝ մեծ քանակությամբ ապօրինի ռազմամթերք են գտել Գրիգորյանի Արշալույս գյուղի առանձնատներում։ Պատգամավորի Լեռնային Ղարաբաղում գտնվող առանձնատանն էլ հայտնաբերել են մեծ քանակությամբ ինքնաձիգի փամփուշտներ: Նույն առանձնատանը նաև «Զինվորի բաժին» մակագրությամբ մսի պահածոներ էին եղել։
Ավելի վաղ ԱԱԾ-ն նույն մակնշմամբ մսի պահածոներ, ինչպես նաև ապրիլյան պատերազմի զինծառայողներին հասցեագրված օգնության արկղեր էր հայտնաբերել նաև Էջմիածնում՝ Մանվել Գրիգորյանի տներում, ինչպես նաև՝ որդուն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության տարածքում:


















































Դժբախտ դեպք է տեղի ունեցել ԵԿՄ համաժողովի ժամանակ
ԵԿՄ-ում արտահերթ համագումարի են պատրաստվում. Սասուն Միքայելյանը՝ նախագահի թեկնածու
ԵԿՄ-ն դադարեցրեց Մանվել Գրիգորյանի լիազորությունները. արտահերթ նիստի հայտարարությունը (Տեսանյութ)
ԵԿՄ-ն՝ ՀՀԿ-ի դուստր ձեռնարկություն
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին