Qatar Airways-ի չվերթի ժամանակ ուղևորներից մեկը սկսել է մուրացկանություն անել (լուսանկար, տեսանյութ)
Qatar Airways ավիաընկերության չվերթներից մեկի ժամանակ մուրացկանը գումար է հավաքել ինքնաթիռի սրահում: Ուշագրավ միջադեպին անդրադարձել է Daily Mail-ը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարներն ու տեսանյութը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Դոհա-Շիրազ չվերթի ժամանակ Ուղևորներից մեկն անսպասելիորեն վեր է կացել իր նստատեղից ու անցել ինքնաթիռի սրահով՝ գումար խնդրելով մյուս ուղևորներից:
Նշվում է, որ մի քանի ուղևոր գումար է տվել նրան: Չնայած անձնակազմի պահանջներին՝ մուրացկանը հրաժարվել է զբաղեցնել իր տեղն ու շարունակել է գումար հավաքել:
Տղամարդու մասին տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ նա Իրանի քաղաքացի է:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա