Նորություններ գժանոցից կամ ադրբեջանական ժողովրդական հեքիաթներ
Ադրբեջանցի նախկին դիվանագետ՝ ԵՄ-ում Ադրբեջանի ներկայացուցչության նախկին ղեկավար Արիֆ Մամեդովը գրառում է կատարել Facebook-ում՝ ծաղրելով ադրբեջանական մամուլում տարածված այն տեղեկատվությունը, որ ադրբեջանական բանակը Նախիջևանի ուղղությամբ 11 հազար հա տարածք է գրավել:
«Նորություններ գժանոցից կամ «Երկնքից երեք խնձոր ընկավ»
Կա՞ արդյոք գոնե մեկ ողջամիտ մարդ, ով հավատում է հեքիաթներին, թե Նախիջևանի տարածքում առանց մարտերի կարող էր ազատագրվել 11 հազար հա տարածք։ Ընդհանրապես նրանք հասկանու՞մ են՝ ինչ է նշանակում 11 հազար հա, թե՞ մաթեմատիկայի հարցում էլ նրանց մոտ ամեն ինչ այդքան ողբերգական է։
Այդ ուղղությամբ հայերը ժամանակին գրավել են միայն Հայաստանում գտնվող Քյարքի անկլավը, որը նախկինում բնակեցված էր ադրբեջանցիներով։
Նախիջևանի տարածքները, այդ թվում Գյուննաթ գյուղը, երբեք գրավված չեն եղել։ Սա ապացուցում են նաև մեր պաշտոնական քարտեզները։
Ծիծաղելի է պատկերացնել չեզոք գոտում գտնվող և ռազմական որևէ նշանակություն չունեցող դատարկ Գյուննաթ գյուղը ռազմավարական տարածք:
Մենք լսել ենք երկրում 5%-ից ցածր գործազրկության մակարդակի, Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության և Գերմանիայի փլուզման մասին: Հիմա էլ մեզ հեքիաթներ են պատմում առանց պատերազմի հաղթանակների մասին:
Քանի՞ մարդ է հնարավոր կերակրել հեքիաթներով:
Եթե այսպես շարունակվի, ապա մենք, ինչպես խոստացել է մեր մեծ կերակրողը, կազատագրենք Երևանը, ընդ որում, առանց կռվի:
Ու քանի դեռ մեր իշխանությունները խոսում են վիրտուալ հաղթանակների մասին, հայերը սկսել են կառուցել իրական, ժողովրդավարական հասարակություն, ոչ թե վիրտուալ: Հայաստանում համընդհանուր պայքար է տարվում կոռուպցիայի դեմ, մաքսատանը վերացվում են բոլոր սահմանափակումները և այլն:
Բարեփոխումների տեմպերով նրանք արդեն առաջ են անցնում Վրաստանից: Իսկ կենսամակարդակով, նվազագույն աշխատավարձի, զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող փոխհատուցումների մակարդակով նրանք մեզնից վաղուց առաջ են անցել:
Բավական է ժողովրդին կերակրել հեքիաթներով:
Ամբողջ աշխարհը ծիծաղում է մեզ վրա»,- գրել է Մամեդովը:


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին