Մեքսիկայում խորհրդարանի պատգամավորի թեկնածուին սպանել են (Տեսանյութ)
Մեքսիկայի Կոաուիլա նահանգից Կոնգրեսի պատգամավորի թեկնածու Ֆերնանդո Պուրոն շաբաթ երեկոյան Պյեդրաս Նեգրաս քաղաքում, բանավեճի ավարտից անմիջապես հետո, սպանվել է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութից երեւում է, որ նահանգի ինքնավար համալսարանի շենքի մոտ Պուրոն կանգնած է մի կնոջ հետ, որը նրան խնդրել էր լուսանկարվել: Այդ ժամանակ հետեւից նրան է մոտենում հանցագործը եւ սառնասրտորեն կրակում է ծոծրակին: Դրանից հետո հանցագործը անհետանում է:
Պուրոնը իշխող կուսակցությունից հուլիսի մեկին պետք է մասնակցեր ընտրություններին:
Etellekt վերլուծական ընկերության համաձայն, հունիսի 9-ի տվյալներով, նախընտրական քարոզարշավի ընթացքում ընդհանուր առմամբ ամբողջ երկրով սպանվել է 112 քաղաքական գործիչ եւ թեկնածու:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա