Էլ. Վարդանյան. Չպլանավորված անդրադարձ մի շարք հեռուստաընկերությունների հեռարձակումներին
Հաջորդ շաբաթվա սկզբում ես պատրաստվում եմ «Այլընտրանքային նախագծեր խմբի» անունից հանդես գալ մի շատ կարևոր ինստիտուցիոնալ առաջարկով, բայց երեկ ծավալված քննարկումը ստիպեց մի փոքր չպլանավորված անդրադարձ կատարել մի շարք հեռուստաընկերությունների հեռարձակումներին կամ ավելի ճիշտ կլինի ասել մոնտաժներին։
Միայն երեկ ՀՀԿ-ի համար պարզ դարձավ, որ հանրային հեռուստաընկերության լրատվական ծրագիրը կարող է մոնտաժել, թե հարցը ո՞ր քաղաքական գործիչը տվեց, ի՞նչ հարցրեց, ի՞նչ ելույթ ունեցավ։
Տարօրինակ է, որ նախորդ երկար տարիներին դա չէին նկատում։ Չէին նկատում, որ ընդդիմադիր քաղաքական գործիչների հարցերը, ելույթները, օրենսդրական նախաձեռնությունները հանրային հառուստաընկերությամբ երբևէ չէին հեռարձակվում, որ կար գործիչների հատուկ ցուցակ, ում երբևէ Հ1, Շանթ կամ Արմենիա չէին հրավիրում։ Չգիտեի՞ք դրա մասին։
Բայց դա ամենևին չի նշանակում, որ թույլատրելի է, որ ստեղծվի այդպիսի ցուցակ այսօրվա ոչ իշխանական գործիչների համար։ Երկրում կատարված փոփոխությունները նաև դրա համար են, որ չլինեն սև ցուցակներ։Հակառակ դեպքում կնշանակի կրկնել նույն պրակտիկան, ինչը եղել է նախկինում։ Դա կնշանակի շարունակել ունենալ մեկ աղբյուրից կառավարվող լրատվական դաշտ։
Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին