Թուրքմենստանի նախագահն ավտոմրցավազքի ժամանակ հաղթել է պրոֆեսիոնալ մրցարշավորդին (տեսանյութ)
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը մասնակցել է ավտոմրցավազքի և հաղթել պրոֆեսիոնալ մրցարշավորդին: Այս մասին հայտնում է Թուրքմենստանի պետական լրատվական գործակալությունը (TDH):
Բերդիմուհամեդովի խոսքով՝ ինքը ժամանել է ընտրության փուլին մասնակցող մարզիկներին բարի երթ մաղթելու համար: Այս փուլի արդյունքում կձևավորվի Թուրքմենստանի ազգային հավաքականը, որն էլ կմասնակցի «Ամուլ-Խազար 2018» միջազգային ավտոռալլիին:
Այնուհետև նախագահը նկատել է, որ սպորտային մեքենայի տեխնիկական ցուցանիշները համապատասխանում են մրցումների համար նախատեսված պայմաններին և հարցրել է մրցավարական խմբին՝ արդյոք ինքը կարող է մասնակցել մրցավազքին:
Նշվում է, որ գլխավոր մրցավարն անմիջապես ներառել է Բերդիմուհամեդովին մասնակիցների ցանկում, և նախագահը մրցել է Թուրքմենստանի ՆԳՆ-ի Ավտոսպորտի կենտրոնի մարզիկ Գուրբանմըրաթ Հոմմադովի հետ, իսկ նախահագի որդին՝ Մեջլիսի պատգամավոր Սերդար Բերդիմուհամեդովը, զբաղեցրել է ղեկապետի (штурман) տեղը:
Աղբյուրի տվյալների համաձայն՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը տարածքն անցել է 10 րոպե 10 վայրկյանում, իսկ նրա հակառակորդը՝ 10 րոպե 22 վայրկյանում:
TDH-ը պարզաբանում է, որ Թուրքմենստանի նախագահը պատանեկությունից ակտիվորեն զբաղվում է ավտոսպորտով և հաճախ մասնակցում մրցումների։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA
Հեգսեթ. ԱՄՆ-ն պետք է օգտագործի իր սեփական զինամթերքը, այլ ոչ թե ուղարկի այն Ուկրաինա