Երկրի բնակիչները փետրվարի 26-ին կկարողանան հետեւել արեւի օղակաձեւ խավարմանը
Կիրակի՝ փետրվարի 26-ին, Երկրի բնակիչները կկարողանան եզակի աստղագիտական երեւույթի հետեւել՝ արեւի օղակաձեւ խավարմանը, հայտնում է Infroming-ը:
Արեւի օղակաձեւ խավարումը տեղի է ունենում այն պահին, երբ երկնակամարում կրճատվում են Լուսնի եւ Երկրի մակերեւույթի ստվերները: Լուսինը կծածկի արեւի սկավառակի մի փոքր հատվածը, իսկ դիտելու համար հասանելի կլինի ոչ մեծ նեղ եզրը:
Խավարումն ավելի լավ նկատելի կլինի Երկրի հարավային կիսագնդի միջին եւ մերձարեւադարձային լայնություններում: Այն կկարողանան տեսնել Հարավային Ամերիկայի՝ Չիլիի եւ Արգենտինայի բնակիչները: Խավարումը նկատելի կլինի նաեւ հարավաֆրիկյան մի շարք երկրներում:
Այն, որ խավարումը կարելի է տեսնել միայն որոշ երկրներում, գիտնականները բացատրում են Երկրի վրա Լուսնի ստվերի մակերեսով, որը կազմում է 270 քառակուսի կիլոմետր:
Գիտնականներն զգուշացնում են, որ նման կարգի երեւույթները մարդկանց ինքնազգացողության վրա ազդում են, ուստի արեւի խավարման օրերին հարկ է առողջության նկատմամբ ավելի ուշադիր լինել:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաստանի ՆԳՆ-ը կոչ է արել քաղաքացիներին և լրատվամիջոցներին «զերծ մնալ չստուգված տեղեկատվության տարած...