Դաժան է, բայց փաստ: Այլ կերպ չի լինում քաղաքականության մեջ:
Ոչ ոք չի հիշացնում, ասի ես հիշացնեմ, անդարդ գլուխս դարդի տակ դնեմ: Սերժ Սարգսյանը, որ ասել էր, թե վարչապետի պաշտոնին չի հավակնելու, շատ կոնկրետ քաղաքական իրավիճակում էր ասել ու էդ կոնկրետ իրավիճակում շատ կոնկրետ նպատակով:
2014-ի ապրիլին, Տիգրան Սարգսյանի հրաժարակից հետո, Հովիկ Աբրահմյանի վարչապետ նշանակցելուց առաջ: Այդ ժամանակ դեռ գործում էր Բարգավաճ-Կոնգրես դաշինքը, որը 14-ի գարնանը հայտարարել էր ակտիվ հրապարակային գործունեության անցնելու նպատակի մասին: Այդ ժամանակ խնդիր կար եւ հույս կար իշխանության կողմից, որ Բարգավաճ Հայաստանը կհամաձայնի սահմանադրական փոփոխությունների նագածին:
Հենց այս շրջարկում էլ արվել է Սարգսյանի հայտնի հայտարարությունը, որով նա Բարգավաճին իր կողմից փաստացի բանակցությունների առաջարկ էր անում: Վարչապետի հրաժարականը, ապա Հովիկ Աբրահամյանի նշանակումը, ինչպես նաեւ վարչապետի պաշտոնին չհավակնելու հայտարարությունը փոխզիջման փաստացի առաջարկ էր ԲՀԿ-ին՝ դուք ընդունում եք սահմանդարականը, ես չեմ հավակնում վարչապետությանը 18-ին:
ԲՀԿ-ն, սակայն, մերժեց հավանություն տալ սահմանդրական փոփոխություններին, որով էլ փաստացի մերժեց Սերժ Սարգսյանի առաջարկը: Այդ պահից սկսած քաղաքական իմաստով, այդ հայտարարությունը կորցրեց որեւէ իմաստ, քանի որ քաղաքական խոսքն իմաստ ունի կոնկրետ քաղաքական իրավիճակներում: Դեռ այն ժամանակ էլ դրա մասին ասվել է ու գրվել է: Դաժան է, բայց փաստ: Այլ կերպ չի լինում քաղաքականության մեջ:
Ի դեպ, դեռ այն ժամանակ զարմանալի էր, որ լիքը վերլուծաբան, քաղաքագետ, "հարցազրույցիստ" դեմքերի միամիտ արտահայտությամբ, ասում էին, վայ բան մենք չգիտենք ինչի Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց, ինչի Սերժը սենց բան ասեց, "կարելի է շատ տարբերակներ ենթադրել": Յանի ոչ մի տարբերակ էլ չկար իրականում՝ մեկն էր տարբերակը:
Հիմա ո՛ւր են այդ մարդիկ կարեւոր չի, չեմ ուզում խորանամ:
Բայց զարմանալի է, որ այսօր էլ այդ կոնտեքստը չեն հիշեցնում գոնե նրանք, ովքեր այն ժամանակ իրենց քաղաքական գործունեությամբ հասել էին այդ արդյունքի:
Քաղաքականությունը ուժի, այլ ոչ թե զուտ խոսքերի պայքար է: Այն ժամանակ ուժային կշռույթն այնպիսին էր, որ հնարավոր եղավ Սերժ Սարգսյանից այդ հայտարարությունը ստանալ: Երբ ուժային բալանսը փոխվեց, "փոխվեց" եւ հայտարարության իմաստը:
Ուղիղ 4 տարի է անցել, ոչ ոք չի հիշում: Դե ասենք ո՞ւմ դարդն է կտրվել խորանալ: )
Հրանտ Տեր-Աբրահամյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին