ԱՄՆ-ում կալանավորները փրկել են սրտի կաթված տարած հսկիչին (տեսանյութ)
ԱՄՆ-ում կալանավորների հսկիչ Գարի Գրիմը շնորհակալություն է հայտնել Տեխաս նահանգի շրջանային դատարաններից մեկի խցում պահվող կալանավորներին՝ իր կյանքը փրկելու համար:
Թեև Գրիմը չի հիշում՝ ինչ է կատարվել իր ուշագնացությունից հետո, սակայն տեսանկարհանող խցիկների ֆիքսած կադրերից պարզ է դառնում, որ կալանավորները փրկել են իր կյանքը:
Ինչպես նշում է wfaa.com կայքը, դեպքը տեղի է ունեցել 2016 թվականի հունիսի 23-ին: Գրիմը նստած հսկել է խցում գտնվող 8 կալանավորի, երբ հանկարծակի նրա մոտ սրտի կաթված է եղել, ինչի հետևանքով տղամարդը կորցրել է գիտակցությունը:
«Սկզբում նրանք մտածել են, թե կատակում եմ, բայց դա այդպես չէր»,-պատմել է Գրիմը՝ հավելելով, որ վայրկյաններ անց կալանավորները հասկացել են, որ իրեն անհապաղ օգնություն է հարկավոր:
Նրանք սկսել են բղավել ու հարվածել պատին, հետո կալանավորներին ինչ-որ ձևով հաջողվել է դուրս պրծնել ճաղերի հետևից:
«Ինձ վնասելու ու զենքս հափշտակելու, սպանելու կամ պատանդ վերցնելու, փախչելու փոխարեն, նրանք ինձ վերաբերվեցին որպես սովորական մարդ արարածի»,-նշել է Գրիմը:
Հսկիչն ընդգծել է, որ ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձի ընթացքում կալանավորներին միշտ էլ վերաբերվել է այնպես, ինչպես կցանկանար, որ իրեն վերաբերվեին:
«Ինձ համար կարևոր չէ՝ նրանք թմրամոլ են, դրամանենգ, թե մանկապիղծ, նրանք ինձ համար մարդ են: Իհարկե, ես հավանություն չեմ տալիս նրանց գործած հանցանքներին, բայց ես չէ, որ պետք է նրանց դատեմ»,-հավելել է 52-ամյա Գրիմը, որն առողջական խնդիրների պատճառով հեռացել է աշխատանքից:
Նա նաև ափսոսանք է հայտնել այն առնչությամբ, որ այդպես էլ հնարավորություն չի ունեցել անձամբ իր երախտագիտությունը հայտնելու իրեն փրկած բանտարկյալներին:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA