«Սեքսով զբաղվել Պուտինի, Նավալնու, Բրեդ Փիթի հետ»․ օլիգարխի սիրուհի Նաստյա Ռիբկան կնկարահանվի պոռնոֆիլմում (Տեսանյութ)
Դեռ մեկ շաբաթ առաջ ռուսական լրատվամիջոցներում ոչ ոք չգիտեր Անաստասիա Վաշուկեւիչի, նույն ինքը՝ Նաստյա Ռիբկայի գոյության մասին, որը էսկորտ ծառայությունում է աշխատում, իսկ վերջերս սկսել է ներկայանալ նաեւ որպես բլոգի հեղինակ։
Աղջիկը նշանավոր է դարձել այն բանից հետո, երբ Ալեքսեյ Նավալնին իր հետաքննության մեջ նշել է այն փաստը, որ միլիարդատեր Օլեգ Դերիպասկան ու ՌԴ կառավարության նախագահի տեղակալ Սերգեյ Պրիխոդկոն զվարճանում էին զբոսանավում մարմնավաճառ Նաստյա Ռիբկայի հետ։

Վաշուկեւիչն իր Instagram-ի էջում պատմել է ձեռներեց Օլեգ Դերիպասկայի հետ հանդիպման մասին։ Իր արկածները Նաստյան պատկերավոր նկարագրել է «Օրագիր՝ միլիարդատիրոջը գայթակղելու մասին» գրքում։
Ընդ որում՝ Ռիբկան գործարարին մեղադրել է բռնաբարության մեջ ու պահանջել է ամուսնանալ իր հետ։ Հետագայում նա բացատրել է, որ դա կատակ էր։ Սակայն Անաստասիայի հումորի զգացողությունը ձեռներեցը չի գնահատել։ Դերիպասկան դատի է տվել աղջկան ու նրա սեքս ուսուցիչ Ալեքսանդր Կիրիլովին, որը հայտնի է Ալեքս Լեսլի կեղծանունով։
Հիմա աղջիկը որոշել է նկարահանել պոռնոֆիլմ ու իր միկրոբլոգում քասթինգ է հայտարարել։ Գաղափարը հետեւյալն է՝ Նաստյան ուզում է նկարահանել ֆիլմ, որտեղ սեքսով է զբաղվում հայտնի անձնավորության նմանակի (կամ հենց այդ անձնավորության) հետ։


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA