Տարեց ամերիկացին 39 տարի միևնույն նվերն է նվիրում կնոջը Սուրբ Վալենտինի օրվա առթիվ (տեսանյութ)
ԱՄՆ-ի բնակիչ Ռոն Քրամերն արդեն 39 տարի իր կնոջը նվիրում է միևնույն շոկոլադով տուփը, սակայն ոչ տնտեսելու նկատառումներից ելնելով: Հուզիչ պատմությանն անդրադարձել է News 8 WTNH հեռուստաալիքը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Ռոն և Դոննա Քրամերները ծանոթացել են 1979 թվականին՝ Նյու Մեխիկո նահանգի Ալբուկերկե քաղաքում. տղամարդն աշխատել է որպես ապահովագրական գործակալ: Նա թակել է Դոննայի բնակարանի դուռը՝ իր ծառայություններն առաջարկելու համար:
Շուտով նրանք սկսել են հանդիպել, և հենց առաջին Սուրբ Վալենտինի օրը Ռոնը նվիրել է իր սիրելիին նրա սիրած կրեմային լցոնով շոկոլադե կոնֆետները:
Խանութում տղամարդուն ասել են, որ եթե նա պահի տուփը, հաջորդ տարի այն կրկին կլցնեն կոնֆետներով, և նա ստիպված չի լինի կրկին վճարել տուփի համար, և տղամարդը 38 տարի անընդմեջ հենց այդպես էլ արել է:
2014 թվականին Դոննայի մոտ թուլամտություն է ախտորոշվել, իսկ 2015 թվականի օգոստոսին կնոջը տեղափոխել են ծերանոց, քանի որ նա ինքնուրույն չէր կարողանում ոչինչ անել:
«Այն օրը, երբ մեզ բաժանեցին, իմ կյանքի ամենատխուր օրն էր», - ասել է Քրամերը:
Տղամարդը գիտակցում է, որ ցանկացած օր կինը կարող է մոռանալ իրեն, ահա թե ինչու նա փորձում է հնարավորինս շատ ժամանակ անցկացնել նրա հետ և պահպանել բոլոր ընտանեկան ավանդույթները:
Դոննան գնահատում է իր ամուսնու ջանքերն ու խոստովանում, որ ինքը նույնքան ուժեղ է սիրում ամուսնուն ու «պահապան» է անվանում նրան:


















































Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Տեխնիկական խափանում մետրոպոլիտենում․ ուղևորներին իջեցրել են «Գործարանային» կայարանում
Մելանյա Թրամփը շարունակում է պնդել, որ իր որդուն դեռևս անհրաժեշտ է մշտական հսկողություն
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել
ԱԱԾ տնօրենը հայտարարել է, որ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը եղել է ԽՍՀՄ ՊԱԿ գործակալ
3 տարում՝ 125 հեռակա քրեական վարույթ. քանի՞ մեղադրյալ է հայտնաբերվել կամ վերադարձել Հայաստան
Կաթողիկոսի՝ երկրից դուրս գալու հետ կապված ՔԿ-ն միջնորդություն չի ստացել
Իրանում զոհերի թիվը գերազանցել է 3100-ը. HRANA