Երեւանի ավագանու նիստի ժամանակ ծեծի են ենթարկել «Երկիր Ծիրանիի» անդամին
Երեւանի ավագանու նիստում, այսօր՝ փետրվարի 13-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել:
Բանն այն է, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամները իրենց հետ Նուբարաշենից տարաներով հոտած կոյուղաջուր էին բերել, որի պատճառով գարշահոտություն է տարածվում նուբարաշենի տարածքում:
«Երկիր Ծիրանի» անդամ Մարինա Խաչատրյանը տարայով ջուրը տարավ, որ տա Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: ՀՀԿ-ականները վեր կացան, որ արգելեն, որի ժամանակ ջուրը թափվեց Տարոն Մարգարյանի սեղանի մոտ եւ նա վեր կացավ տեղից:
Երեւանի ավագանու նիստում ընդմիջում հայտարարվեց, որպեսզի վիճակը շտկեն: Այդ ժամանակ ՀՀԿ խմբակցության անդամները հարձակվեցին «Երկիր ծիրանի» անդամների վրա: Քաշքշուկի ժամանակ նրանք մի քանի ապտակ հասցրեցին Մարինա Խաչատրյանին: «Ելք» խմբակցության ներկայացուցիչները փորձում էին բաժանել կռվողներին:
Այս պահին ավագանու նիստն ընդհատվել է, ոստիկաններ են եկել դահլիճ եւ փորձում են դուրս բերել «Երկիր Ծիրանիի» անդամներին:


















































Տարոն Մարգարյանը դիմել է երեւանցիներին եւ ակնկալել ներողամտություն
Տարոն Մարգարյանի տունը չի խուզարկվել, Մարգարյանը դեռևս չի հարցաքննվել
Տարոն Մարգարյանի գլխին ամպեր են կուտակվում
Հաղորդման նյութերը ողջ ծավալով փոխանցված են ԱԱԾ-ին. վարչապետի օգնականը՝ Տարոն Մարգարյանի ունեցվածքի մասին
Բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց (Ուղիղ)
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Լարիջանիի սպանությունից հետո Իրանը կասետային ռումբերով հարվածել է Թել Ավիվին
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելա...
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին