Ֆիդել Կաստրոյի որդին ինքնասպանություն է գործել
Կուբայի պետական մամուլի հաղորդագրության համաձայն, հանրապետության հանգուցյալ առաջնորդ Ֆիդել Կաստրոյի ավագ որդին՝ 68-ամյա Ֆիդել Կաստրո Դիաս-Բալարտն ինքնասպանություն է գործել:
«Գրանմա» պաշտոնաթերի փոխանցմամբ, Կատրոյի որդին «ամիսներ շարունակ եղել է ծանր ընկճախտի (դեպրեսիայի) վիճակում՝ բժիշկների հսկողության ներքո, բուժվել է հիվանդանոցում, ապա՝ ամբուլատոր պայմաններում: Փետրվարի 1-ի առավոտյան նա անձնասպան է եղել»:
Ֆիդել Կաստրո Դիաս-Բալարտն ուսանել է ԽՍՀՄ-ում՝ նախ՝ Վորոնեժի համալսարանի, ապա՝ Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի միջուկային ֆիզիկայի բաժնում և թեկնածուական թեզ է պաշտպանել:
Հարցազրույցներից մեկում նա ասել է, որ Խորհրդային Միությունում ապրել է «Խոսե Ռաուլ» անվան տակ, և միայն բարձրաստիճան պաշտոնյաներից մի քանիսն են իմացել, որ ինքը Ֆիդել Կաստրոյի որդին է: 2013 թվականին նա դարձել է Լոմոնոսովի համալսարանի պատվավոր պրոֆեսոր:
Ֆիդել Կաստրո Դիաս-Բալարտը հայտնի էր որպես «Ֆիդելիտո», քանի որ արտաքինից չափազանց նման էր հորը:
Արդիական կոմունիստական Կուբայի հիմնադիր Ֆիդել Կաստրոն ուներ 11 երեխա տարբեր կանանցից: Ֆիդել Կաստրոն մահացել է 2016 թվականի նոյեմբերի 25-ին՝ 90 տարեկանում:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պետական արգելոցի ֆոտոթակարդները կրկին նկարահանել են կովկասյան ընձառյուծին
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել