5 կամ 10 դրամով մի տրորեք ձեր եւ ձեր կնոջ պատիվը
Սիրելիներ, չնեղանաք, բայց ամենամեծ անբարոյականությունը ոչ թե ընտրակաշառք առաջարկելն է, այլ վերցնելը: Դա մարդու արժանապատվությունը նվաստացնող ամենածանր արարքն է: Մի իջեք այդքան, մի վերցրեք այդ գումարը, որը հինգ տարվա կտրվածքով լավագույն դեպքում հասնում է 5-10 դրամի: 5-10 դրամով մի տրորեք ձեր, ձեր կնոջ, երեխաների արժանապատվությունը: Դուք մարդ եք, դուք հայ եք,դուք իրավունք չունեք այդքան իջնել:
Հ.Գ. Հատուկ նրանց համար, ովքեր ասում են, թե սա է մնալու: Եթե ձեզ տալիս են 5 կամ 10 հազար դրամ եւ նույնիսկ 20, ապա այն ձեր ձեռքից խլելու են մեկ-երկու ամսվա ընթացքում ալյուրի, շաքարավազի գների աճի, գազի որակի վատացման եւ զանազան այլ միջոցներով: Տալիս են 10 հազար, վերցնում 15 կամ 20 հազար: Սա էլ ձեր օգուտը:
Կառլեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
Մինիոնները վերադառնում են
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին