Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հունվարի 1-ից Սոցիալական փաթեթ ծրագիրը կդադարեցվի Վարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ) Ի՞նչու է անհրաժեշտ նոր Սահմանադրությունը Կան դժվարանցանելի ավտոճանապարհներ Հայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթները երկու բրոնզե մեդալով Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Նոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը, Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը (տեսանյութ) Նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (տեսանյութ) Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ Վարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը Ջերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է Ռուսական Սպարտա II բեռնատար նավը հարձակման է ենթարկվել

Հունվարի 1-ից Սոցիալական փաթեթ ծրագիրը կդադարեցվիՎարչապետի ուղերձը՝ նոր Սահմանադրության վերաբերյալ (տեսանյութ)Ի՞նչու է անհրաժեշտ նոր ՍահմանադրությունըԿան դժվարանցանելի ավտոճանապարհներՀայաստանի բռնցքամարտի հավաքականն ավարտեց ելույթները երկու բրոնզե մեդալովՊաշտոնական այցով Հայաստան է ժամանել Չեռնոգորիայի պաշտպանության նախարարըՆոյեմբերի 20-ից փետրվարի 1-ը, Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը (տեսանյութ)Նոր սերնդի անձնագիրը Հայաստանի այցեքարտն է աշխարհում (տեսանյութ)Առանձին շրջաններում սպասվում են տեղումներՎարչապետը հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծըՋերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ էՌուսական Սպարտա II բեռնատար նավը հարձակման է ենթարկվելԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՀրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքiի ուղղությամբԼիոնել Մեսսին շարունակում է գլխավորել MLS ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցանկըԵրկրից մեկ լուսային օր հեռավորության վրաԱՄՆ-ը քննարկում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությունը Դոնբասի դիմացՀանդիպման առանցքում՝ Երևանում կայանալիք առաջնության նախապատրաստական աշխատանքներըԼուկաշինում այս տարի կաղամբի լավ բերք են ստացելԽիստ պատժամիջոց՝ ակումբի նախկին ֆուտբոլիստի նկատմամբԼեհաստանի օդային տարածքի խախտման կապակցությամբ Տուսկը նիստ է հրավիրելՀՀ ԱԳՄԱՆ-ը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբՀարավային Կորեայում հայտնաբերվել է խոլերայով վարակման առաջին դեպքըՆիկոլ Փաշինյանն անդրադարձել է Լևոն Տեր-Պետրոսյանի գրառմանըThe Guardian պարբերականը ներկայացրել է յուրահատուկ ֆուտբոլային նախագիծՕլիմպիական կոմիտեն շարունակում է մնալ օլիգարխիկՆրանք անում են այն, ինչ մենք վաղուց չէինք տեսել ֆուտբոլումՆորատուս. աջակցություն պատմամշակութային կոթողների պահպանությանը Հայաստանում (ֆոտոշարք)Ուժեղ Հայաստանը չի աջակցի Նիկոլ Փաշինյանի առաջարկինԱշխատանքներ են տարվում գաղտնի տեղեկատվության պաշտպանված փոխանցման նոր եղանակների ուղղությամբ. ԱԱԾ փոխտնօրենՎրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվելԱկումբի ֆինանսական ցուցանիշները խեղաթյուրվել են ավելի քան 900 միլիոն ֆունտ ստեռլինգովՀայաստանի ստեղծարար տնտեսության վերաբերյալ վիճակագրական տեղեկագիրՍամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպանՁեր երազանքով ուրիշին տալիս եք լեգիտիմություն՝ ձեր երազանքը կասեցնելուԱյդ մասին ձեզ հետ կխոսեմ տարվա սկզբից հետո. ԹրամփՌոմանոս Պետրոսյանը բանավեճի է հրավիրում Նարեկ ԿարապետյանինԹրամփը Պուտինին հորդորել է չձգձգել Ուկրաինայի շուրջ բանակցություններըԷլեկտրոնային ստորագրություն՝ սոցապ ծառայությունների էլեկտրոնային համակարգից օգտվելու համար (տեսանյութ) Կասեցվել է Վարգա-ֆուդ ընկերության պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄԵրկուշաբթի արդարադատության նախարարությունը կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը. ՓաշինյանՆԳՆ համակարգը՝ կարիերայի աճի հնարավորությունների հարթակ (տեսանյութ)ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզրափակիչ ելույթը 2027 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը (տեսանյութ)Սյունիքի և Տավուշի մարզերում լցակայաններ են կապարակնքվելՀայաստանի բռնցքամարտկները կմասնակցեն Suzuki Boxing Night 44 մրցաշարինԹիկնիզյանը Պիրեայում պետք է անի այն, ինչ արեց ՀայաստանումԽաղաղությունը վերջնական, անշրջելի, 10-ամյա, 100-ամյա դարձնելու ճանապարհին կա մի խոչընդոտ, և այդ մեկ խոչընդոտը խորհրդարանական ընդդիմությունն է. ՓաշինյանԱՄՆ-ը կկարողանա Գրենլանդիայում երկու ռազմաբազա կառուցելՍպերցյանի մասնակցության շուրջ տեղեկությունները հակասական ենՄենք շանս կտանք ընդդիմությանը՝ շարունակելու մտորել, բայց մեր համբերությունն անսպառ չէ
Հայաստան

Ի՞նչու է անհրաժեշտ նոր Սահմանադրությունը

Ինչպես հայտնել ենք ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում հրապարակել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, հատուկ այդ նպատակով ստեղծված կայքով։

Կայքում առանձնացված բաժնում ներկայացվում է , թե ինչ նոր կետեր ունի նոր Սահմանադրությունը։

Ի՞նչու է անհրաժեշտ նոր Սահմանադրությունը

«Նոր Սահմանադրության ընդունման նպատակն է ամրապնդել Հայաստանի պետականության հիմքերը և ապահովել, որ Սահմանադրությունն իսկապես ընկալվի որպես ժողովրդի կամքի արտահայտություն։ Գործող Սահմանադրության նկատմամբ տարիների ընթացքում ձևավորվել են հարցեր և կասկածներ՝ կապված ինչպես դրա կիրառման, այնպես էլ ժողովրդի ազատ կամարտահայտությամբ ընդունված լինելու հետ։ Ուստի կարևոր է, որ նոր Սահմանադրությունն ընդունվի համաժողովրդական հանրաքվեով և ունենա քաղաքացիների իրական աջակցությունն ու վստահությունը։

Սահմանադրությունը պետք է լինի ոչ թե պարզապես իրավական փաստաթուղթ, այլ պետության և քաղաքացիների հարաբերությունները կարգավորող հիմնական օրենք, որն իրական նշանակություն ունի յուրաքանչյուրի կյանքում։ Այն սահմանում է մարդու հիմնական իրավունքներն ու պարտականությունները, պետական իշխանության կազմակերպման և գործունեության սկզբունքները։

Նոր Սահմանադրության հիմքում այն գաղափարն է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը ժողովուրդն է, և իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պետական իշխանությունը պետք է ծառայի մարդկանց, իսկ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պետք է հաշվետու լինեն հասարակությանը և գործեն հանրային շահից ելնելով։ Այսինքն՝ պետությունը պետք է գործի հանուն ժողովրդի, իսկ քաղաքացիները պետք է հնարավորություն ունենան վերահսկելու իշխանության գործունեությունը։

Նոր Սահմանադրությունը հիմնված է նաև հարատև պետություն ունենալու գաղափարի վրա։ Սա նշանակում է, որ պետության գործունեությունը պետք է ուղղված լինի ոչ միայն այսօրվա խնդիրների լուծմանը, այլև Հայաստանի երկարաժամկետ զարգացմանը։ Նպատակը պետք է լինի ապագա սերունդներին փոխանցել անկախ, խաղաղ, անվտանգ, զարգացած և բարեկեցիկ պետություն։Նոր Սահմանադրությունը Հայաստանի Հանրապետությունը դիրքավորում է որպես Խաղաղության խաչմերուկ՝ խաղաղությունը դարձնելով արտաքին քաղաքական օրակարգի առանցքային խնդիր։

Նոր Սահմանադրության ընդունումը նաև ընկալվում է որպես նոր փուլ ազգային ինքնության զարգացման մեջ՝ պետականազուրկ ազգի գործելակերպից դեպի պետականակերտ ժողովրդի գիտակցված վարքագիծ։ Այս մոտեցմամբ ձևավորվում է ինքնության նոր ընկալում, ըստ որի՝ պետությունն ու ինքնությունը ոչ միայն փոխկապակցված են, այլև պետությունը ինքնության առանցքն է։

Նոր Սահմանադրության կենտրոնում մարդն է, նրա արժանապատվությունը, իրավունքներն ու ազատությունները։ Կարևոր է ոչ միայն Սահմանադրությամբ իրավունքներ ամրագրելը, այլև դրանց իրական պաշտպանությունն ապահովելը։ Դրա համար անհրաժեշտ է հստակ սահմանել, թե ինչպես կարող է մարդն օգտվել իր իրավունքներից, ինչպես են դրանք պաշտպանվում և ինչ պայմաններում կարող են սահմանափակվել։ Միաժամանակ ընդգծվում է, որ յուրաքանչյուր մարդ ունի նաև պարտականություններ և պատասխանատվություն պետության ու հասարակության հանդեպ։

Նոր Սահմանադրությունը կարևորում է նաև պետական իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռությունը։ Խորհրդարանը պետք է կարողանա արդյունավետ վերահսկել Կառավարության գործունեությունը, Կառավարությունը պետք է հաշվետու լինի իր որոշումների և աշխատանքի համար, իսկ դատարանները պետք է լինեն անկախ և ապահովեն արդարադատության իրականացումը։ Կարևորվում է նաև դատարանների կապը ժողովրդի հետ։ Միաժամանակ ընդգծվում է քաղաքական կուսակցությունների և լրատվամիջոցների դերը ժողովրդավարական հասարակության կյանքում։

Այսպիսով, նոր Սահմանադրությունը պետք է դառնա քաղաքացիների ընդհանուր համաձայնությունն այն մասին, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ունենալ և ինչ սկզբունքներով պետք է այն գործի։ Դրա հիմքում խաղաղ, անվտանգ, ազատ և բարեկեցիկ Հայաստանի գաղափարն է, որտեղ պետությունը ծառայում է ժողովրդին, պաշտպանում մարդու իրավունքները և ապահովում ազգային ինքնության պահպանումն ու զարգացումը»,- ասվում է նախագծում։