Սեյրան Օհանյանը եւ մարտի մեկի երթը. նա դեռ որոշում չունի
Օրերս մամուլում տեղեկություն տարածվեց, թե պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մարտի 1-ին մասնակցելու է 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու պահանջով ցույցին:
Պարզվում է, որ Սեյրան Օհանյանը, որը 2008-ի մարտի 1-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն էր, դեռ որոշում չի կայացրել: Ստացվում է, որ իրոք մեծ է հավանականությունը, որ նա կմասնակցի այդ ցույցին, որի պահանջն է լինելու պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Գուցե ժամանակներն են այդպիսին, որ հարցերն այլեւս բարոյական կողմ չունեն, բայց հուսանք, որ այնուամենայնիվ Սեյրան Օհանյանը ճիշտ որոշում կկայացնի: Ի դեպ, նա դժգոհում է, որ լրատվամիջոցները սուտ լուրեր են հորինում, բայց նա ընդամենը պետք է հստակ հայտարարություն անի, վերջ դնելով լուրերին, իսկ որ ամենակարեւորն է, չպետք է «ամրոցում» փակվեր ապրիլյան ընտրություններից հետո կամ գոնե ընտրություններից հետո ընդհատակ չանցներ:
Եւ վերջապես ժամանակն է, որ այլեւս մարտի 1-ը չօգատգործենք այս կամ այն քաղաքական հարցը շահարկելու համար: Մարտի 1-ը մեր ընդհանուր ողբերգությունն է եւ մարտի մեկի ողբերգությունը չի կարելի օգտագործել սեփական վարկանիշը բարձրացնելու փորձեր անելու համար:
Կառլեն Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


















































ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Ավինյանը բացում է հին պայմանագրերի դարակները․ Ծառուկյանի «Մուլտի Ուելնեսին» մեկ ամիս ժամանակ է տրվել
ԵԱՏՄ հարցերը օրակարգում են․ Փաշինյանը կմասնակցի միջկառավարական հանձնաժողովի նիստին